RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

Գիտնականները նշել են այն տարիքը, որից հետո վտանգավոր է երեխաներ ունենալը

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ այն սաղմերը, որոնք ստացվել են ավագ տարիքի տղամարդկանց սերմնահեղուկից, ավելի դանդաղ են զարգանում, քան երիտասարդ զուգընկերներից առաջացած պտուղները: Այս մասին հայտնել է Daily Mail-ը՝ վկայակոչելով այն զեկույցը, որը ներկայացվել է ԱՄՆ-ի Վերարտադրողական բժշկագիտության ընկերության խորհրդաժողովում:

Բոստոնի գիտական կենտրոնի հետազոտողները պարզել են, որ 50-ից բարձր տարիքի տղամարդկանց սերմնահեղուկի միջոցով ստացված սաղմերը 35 տոկոսով ավելի դանդաղ են զարգանում, քան մինչեւ 35 տարեկաններից ստացված սաղմերը: Ավագ տարիքի տղամարդկանցից ստացված սաղմը 4,3 տոկոսով ավելի ուշ է հասնում բլաստոցիստի փուլին, որից հետո տեղի է ունենում սաղմի ամրացումն արգանդի պատին: Հեղինակները նման եզրակացությունների են հանգել՝ վերլուծելով այն տեսագրությունները, որոնցում պատկերված է 3532 սաղմերի զարգացումը, որոնք վերցվել են 527 հետերոսեքսուալ զույգերից:

Weill Cornell Medicine բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ տարիքի հետ տղամարդկանց սերմնահեղուկը կուտակում է մուտացիաներ: Դա մեծացնում է անառողջ սաղմի բեղմնավորման հավանականությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (24.05.18)
Դիտումներ: 628 | Տեգեր: Այն, վտանգավոր, հետո, նշել, ունենալը, տարիքը, որից, Գիտնականները, Են, երեխաներ | - Վարկանիշ -: 0.0/0