RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

Ձվարանների կիստա. 6 նշան, որոնք կանանց մեծ մասն անուշադրության է մատնում

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   Fabiosa.ru

Ձվարանների կիստան բարորակ գոյացություն է, որը բավական հաճախ է հանդիպում: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ դեպքերի մեծամասնությունում, որպես այդպիսին, ախտանշաններ չեն նկատվում, կիստաները հիմնականում հայտնաբերվում են ուլտրաձայնային հետազոտության ընթացքում:

Կիստաների առաջացման պատճառ կարող են դառնալ մի շարք խնդիրներ, այդ թվում՝ հորմոնալ և դաշտանային ցիկլի խանգարումները, հիպոթիրեոզը, էնդոկրին հիվանդությունները: Խորհուրդ է տրվում պարբերաբար գինեկոլոգի այցելել և կանխարգելիչ զննում անցնել:

6 նշան, որոնք վկայում են կիստաների առկայության մասին

  • դաշտանային ցիկլի խանգարումներ
  • ցավ որովայնի ստորին հատվածի աջ կամ ձախ կողմերում, որն ուժեղանում է ցիկլի ընթացքում
  • որովայնի փքվածություն, ծանրության զգացում
  • տհաճ զգացողություններ սեռական ակտի ընթացքում
  • հաճախակի միզարձակում
  • քաշի ավելացում՝ որոշ դեպքերում:
  • Երբ դիմել բժշկի

Անհապաղ դիմեք բժշկական օգնության, եթե նկատում եք հետևյալ նշանները.

  • անսպասելի ուժեղ ցավ որովայնի հատվածում
  • բարձր ջերմություն, փսխում
  • ընդհանուր թուլություն, ուշագնացություն, հաճախացած շնչառություն:


Կիստայի հետևանքով առաջացող ուժեղ ցավը կարող է վկայել դրա պատռման մասին: Ձվարանի կիստայի բուժումը կարող է կատարվել դեղորայքային կամ վիրաբուժական միջամտության միջոցով, ինչը կախված է հետազոտությունների արդյունքներից:





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (11.06.19) | Հեղինակ: Fabiosa.ru
Դիտումներ: 571 | Տեգեր: Ձվարանների, Կանանց, անուշադրության, որոնք, մատնում, մեծ, կիստա., նշան, մասն | - Վարկանիշ -: 0.0/0