menu
person

Դու կարող ես դյութիչ լինել

 


 

   

 
 
Բոլոր կանայք էլ ցանկանում են գեղեցիկ երևալ և հաճելի տեսք ունենալ: Մենք  փորձում ենք  հնարավորինս օգտակար լինել այդ հարցում. Չէ՞ որ «Ամեն կին ինքն է իրեն դյութիչ դարձնում»:
 
Ձեր աչքերը պետք է շողան
 
Տանտիկինը հյուրերին պետք է հմայի ոչ միայն ճոխ սեղանով, այլև իր տեսքով:
Առաջին հերթին ուշադրություն դարձրեք աչքերին: Հոգնած աչքերը կարող են խամրեցնել ամենագեղեցիկ դեմքն անգամ, իսկ փայլող աչքերն ու պայծառ հայացքը կգեղեցկացնեն նույնիսկ ոչ այնքան բարետես կնոջը:
 
Կոպերի այտուցները կարելի է վերացնել մուգ թեյի թուրմով, բայց եթե տանը մաղադանոս կա, պատրաստեք հետևյալ քսուքները.
 
• 10գ մաղադանոսը մանր կտրտեք և տրորեք 20գ կարագի հետ: Քսեք կոպերին. այտուցները և պարկիկները կանհետանան:
• Կաթով պատրաստած կարտոֆիլի պյուրեին մեկ ձվի դեղնուց խառնեք և քսեք կոպերին: Հանգիստ պառկեք 10 րոպե: Մաքրե°ք խոնավ խծուծով կամ լվացվեք:
 
Երիտասարդացնող լոգանքներ
 
 
Լոգանքներն ունեն կազդուրիչ և երիտասարդացնող հատկություն: Այս լոգանքը պետք է ընդունել օրումեջ: 
 
1 լիտր կաթը լավ տաքացրեք, երկրորդ ամանի մեջ, գոլորշու վրա մեկ բաժակ մեղր հալեցրեք: Մեղրը լուծեք կաթի մեջ, ավելացրե°ք ձիթապտղի 2 ճաշի գդալ յուղ և խառնուրդը լցրեք ջրի մեջ: Այս խառնուրդով լոգանքից հետո մաշկը դառնում է հարթ ու նուրբ:
 
Լվացվեք սառույցով
 
Առավոտյան լվացվելու փոխարեն դեմքը շփեք սառույցի կտորով: Այն պետք է պատրաստել լորենու, եղեսպակի կամ երիցուկի ծաղիկների թուրմով: Սառույցով շփելուց հետո սրբիչի ծայրը թրջե°ք և թեթևակի մերսեք դեմքը, որից հետո համապատասխան քսուք քսեք: Շուրթերին մի կաթիլ մեղր քսեք և թողեք, մինչև լրիվ ներծծվի:
 
Սնուցող քսուք ինքնուրույն էլ կարող եք պատրաստել, օրինակ՝ գազարից:
 
• 2 գազարը մանր քերիչով քերեք, ավելացրեք կիտրոնի 5 կաթիլ թարմ հյութ և բուսայուղ: Լավ հարե°ք, մինչև որ միատարր զանգված դառնա: Քսեք դեմքին , թողեք 15-20 րոպե:
• 2 գազարը քերեք, խառնե°ք կարտոֆիլի 2 ճաշի գդալ ալյուր և 1 ձվի դեղնուց:
• Այս դիմակները հարթեցնում են կնճիռները, լավացնում են մաշկի գույնը:
 
Ամենալավ զարդարանքը 
 
Ֆրանսիացիները սիրում են կատակել. «Մազերի վիճակից  կարելի է հասկանալ՝ արդյոք երջանիկ է մարդը ընտանեկան կյանքում, թե՞ ոչ»:
 
Որպեսզի ձեր մազերը փայլեն և հմայեն, պետք է դրանք սնուցեք:
 
• Կաղնու 3 ճաշի գդալ կեղևը 15 րոպե եռացրեք 1 լիտր ջրում: Այս թուրմով կարելի է մազերը լվանալ, կամ մազերին թրջոց դնել: Կրկնեք յուրաքանչյուր 3 օրը մեկ:
• Մազերը ամրացնելու և աճը խթանելու համար օգտակար է հազրեվարդը: 2 թեյի գդալ հազրեվարդի վրա 300մլ եռջուր լցրեք, թրմեք, քամեք և դրանով մերսեք գլխամաշկը:
 
Ձեր դեմքը պետք է փայլի
 
 
Ձեզ անհրաժեշտ է 2 սրբիչ: Դեմքը լավ մաքրե'ք, հաստ շերտով յուղոտ քսուք քսեք, առաջին սրբիչը թրջեք եռման ջրով և փաթաթեք դեմքին, թողեք այնքան, մինչև սառչի: Նորից հաստ շերտով քսուքը քսե'ք, երկրորդ սրբիչը թրջեք սառը ջրով և փաթաթե'ք դեմքին: Կրկնե'ք 5-6 անգամ: Սա կօգնի կարգի բերելու ձեր դեմքը. կլավանա գույնը, մաշկը կնրբանա: Բայց հիշեք, որ արդյունքը կպահպանվի միայն մեկ օր: 
 
Դուք եք կերտում ձեր գեղեցկությունը
 
Դուք կարող եք ձեր սիրելիի համար լինել ամենահմայիչն ու ամենաախորժելին: Կանանցից յուրաքանչյուրը յուրովի է գեղեցիկ: Կարևոր չեն ո'չ դիմագծերը, ո'չ էլ կազմվածքը, այլ այն գրավչությունը, որը բնորոշ է միմիայն նրան:
Եթե դուք ձեզ դուր գաք, ձեր շրջապատն էլ դա կընդունի: Պետք է ձեզ վարժեցնեք այն մտքին, որ հմայիչ եք: Պետք է միայն փոխեք ձեր մտածելակերպը, ձեր պահվածքը. դուք ի վիճակի եք փոխելու ձեր արտաքինը: Միայն պետք է ցանկանաք: Կանգնեք հայելու առջև և հիացեք ձեզնով` ինքներդ ձեզ հաճոյախոսություններ նվիրելով. սա հոգեբանական մեթոդ է, որի շնորհիվ ինքնավստահություն ձեռք կբերեք: Ահա մի քանի արտահայտություններ, որոնք կօգնեն ձեզ.
 
• Ես ընդունում և սիրում եմ ինձ:
• Ես հավատում եմ ինձ:
• Ես հրաշալի տեսք ունեմ: Ես լույս եմ և ուրախություն:
• Իմ աչքերը փայլում են ուրախության և սիրո կրակով:
• Աշխարհը գեղեցիկ է, առատաձեռն և բարի իմ նկատմամբ: 
• Ես ընտրում եմ գեղեցկությունը և հաջողությունը: 
• Ես եմ իմ կյանքի ուղին կերտում:
 
Կարող եք սեփական արտահայտությունները հորինել: Շատ կարճ ժամանակ անց զարմանալի փոփոխությունների ականատեսը կլինեք:
Ձեր հմայիչ արտաքինը և հոգու գեղեցկությունը, հավատացեք, աննկատ չեն մնա:
 
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/img/nkarvol1/Hmayqigaxtniqner1.jpg
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (31.08.13) W
Դիտումներ: 1551 | Տեգեր: դեմքի խնամք, առողջ մարմին | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика