menu
person

Ցանկալի կուրծք ունենալու գաղտնիքը

 


 

   aravot.am

Կնոջ արտաքինի ամենագայթակղիչ, ամենասեքսուալ և ամենագեղեցիկ մասերից մեկը՝ կուրծքը, այնքան կարևոր է տղամարդկանց ուշադրությունը գրավելու համար, որ շատ կանայք վիրահատարանների սեղանների վրայից չեն իջնում՝ այդ էրոգեն գոտու գեղեցկությունը, օրինակ, ծննդաբերությունից հետո վերականգնելու և այն ի ցույց դնելու համար: Սակայն որքան էլ սեքսուալ և գրավիչ լինեն կրծքերը, որոշ գործոններով պայմանավորված՝ դրանք կարող են այնպես ձեւափոխվել ու ձեւախեղվել, որ ճիշտ հակառակ ազդեցությունն ունենան տղամարդկանց վրա: Պարզ է, որ տղամարդը, բացի տհաճությունից, ոչինչ չի կարող զգալ սմքած, մեկը մյուսից չափսերով տարբերվող ու բծավոր մաշկով «բլրակների» նայելիս:


 Աշխարհում շատ կանայք երիտասարդ տարիքում ունեն գեղեցիկ կուրծք, բայց նրանցից քչերին է հաջողվում պահպանել կրծքի գեղեցկությունն ու սեքսուալությունը՝ ծննդաբերությունից հետո, հատկապես երեխային կրծքով կերակրելու դեպքում: Հղիության ընթացքում կուրծքը՝ մեկ, երբեմն էլ երկու չափսով մեծանում է: Իսկ ծննդաբերելուց հետո ճիշտ հակառակն է լինում ու նախկին չափսից է՛լ ավելի է փոքրանում: Կանայք, որոնք ունենում են առաջին կամ երկրորդ չափսի կուրծք, ծննդաբերությունից հետո զրոյական չափսով կուրծք կարող են ունենալ: Իսկ նրանք, ովքեր մեծ կուրծք են ունենում, հետծննդաբերական շրջանում դրանք հաճախ ձեւափոխվում են ու կախ ընկնում: Բացի այդ, ճիշտ չխնամելու, նիհարել-գիրանալու արդյունքում կրծքի մաշկն էլ է փոխվում, երակներն ու մազանոթները դառնում են ցցուն ու ակնառու, մաշկի վրա առաջանում են տգեղ, բաց վարդագույն բծեր և եթե կինը մատների արանքով նայի այդ խնդրին՝ հնարավոր է ամբողջ կյանքում այդ հետքերը մնան:

 Փքուն, գեղեցիկ ու ձիգ կուրծքը պահանջում է մեծ ուշադրություն և հոգատարություն իր նկատմամբ: Շատ կանայք ժամերով հայելու առաջ շպարվում են՝ գեղեցիկ տեսք ունենալու համար, սակայն ոչ մի ուշադրություն չեն դարձնում կրծքին: Ստորև ներկայացնում ենք մասնագետների որոշ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել տղամարդկանց գայթակղող եւ գրգռող այդ հզոր «զենքի» ողջ հմայքը:

Ինչպես հայտնի է, կրծքերի աճի ամենաակտիվ ժամանակաշրջանը 14-ից մինչեւ 25-30 տարեկան հասակն է: Հաճախ մեծերը երիտասարդ աղջիկներին ստիպում են այդ տարիքում շատ սոխ ուտել՝ վստահեցնելով, որ այն մեծացնում է կուրծքը: Տարածված կարծիք կա նաև, որ կաղամբն է նպաստում կրծքի «գերաճին», սակայն բժիշկները հավաստիացնում են, որ դրանք հեքիաթներ են, որոնց չարժե հավատալ: Իհարկե, կաղամբն առհասարակ շատ օգտակար է մարդու օրգանիզմի համար, բայց կոնկրետ կրծքի չափսի վրա սոխն ու կաղամբը որևէ ազդեցություն չեն կարող ունենալ: Մրգերն ու բանջարեղենն ընդհանրապես շատ օգտակար են կրծքի համար: Կուրծքը «սիրում» է վիտամին A, E եւ C, ուստի կարելի է այնպիսի սնունդ օգտագործել, որը պարունակի ավելի շատ այդ վիտամինները: 

Բժիշկները գտնում են, որ ի տարբերություն սոխի ու կաղամբի՝ կրծքի գեղեցկությունը պահպանում են բանանը, թեփի հացը և ծիրանի չիրը: 

Ընդհանրապես ոգելից խմիչքներն օրգանիզմին կարող են շատ վնասակար լինել, բայց օրական մեկ բաժակ կարմիր գինին կարող է ամրացնել, ձգել կուրծքը և դարձնել այն խիստ սեքսուալ: Այս դեպքում պետք է միայն չչարաշահել ալկոհոլի քանակությունը և խմել ոչ ավելի, քան հենց մեկ բաժակ: Կուրծքը գեղեցիկ է դարձնում նաև գարեջրի դրոժը, որի մեջ հատուկ հորմոններ կան:

Եվ ամենակարևորը. պետք է շատ զգույշ ընտրել կրծկալը, այն պետք է լինի ո՛չ մեծ, ո՛չ փոքր՝ ճշգրիտ չափսով: Շատ աղջիկներ դիտավորյալ փոքր չափսի կրծկալ են կրում, որպեսզի կրծքերը բարձրացնեն վեր և դրանք արհեստականորեն մեծ ցույց տան: Լինում է նաև հակառակը, երբ ընտրում են մեծ չափսի կրծկալ, որպեսզի կուրծքը մեծ երևա: Մինչդեռ երկու դեպքում էլ կրծքի իրական գեղեցկությանը կարող է մեծ վնաս հասցվել: Մեծ չափսի կրծկալ կրելիս կուրծքը շարժվում է, իսկ փոքրը ճնշում արյան անոթները, թույլ չի տալիս, որ արյան շրջանառությունն ակտիվ լինի, ինչը հանգեցնում է կրծքի կառուցվածքային ու մաշկային փոփոխությունների:

Սթրեսները նույնպես վատ ազդեցություն են ունենում կրծքի վրա, այնպես որ, եթե ոչ հանուն իրենց առողջության, ապա գոնե հանուն գրավչության և գեղեցկության՝ կանայք պետք է հնարավորինս զերծ մնան սթրեսային իրավիճակներից:

Կառուցվածքից բացի, շատ կարեւոր է կրծքի մաշկի թարմ տեսքը: Որքան էլ հագուստի տակից մեծ ու կլոր, փքուն կրծքերը գայթակղիչ երևան, ցանկացած բաց հագուստի դեպքում, երբ երևան ցելյուլիտի նշանները, նիհարել-գիրանալու արդյունքում առաջացած տգեղ բծերը՝ տղամարդկանց գայթակղությունը կհավասարվի զրոյի: 

ամբողջական՝ կարդացեք այստեղ:
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol27/Cankali_kurcq_p.png
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (17.01.15) | Հեղինակ: aravot.am W
Դիտումներ: 7814 | Տեգեր: առողջարան, միայն կանանց համար, կանանց անկյուն, կրծքեր | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика