menu
person

Զարկերակային ցածր ճնշման պատճառները՝ մասնագետի մեկնաբանմամբ

 


 

   

Սովորաբար մարդիկ գանգատվում են զարկերակային ճնշման բարձրացումից, բայց շատ հաճախ հանդիպում են դեպքեր, երբ անձի համար խնդիր է դառնում զարկերակային ճնշման իջեցումը: Հատկապես, եթե ճնշումն ընկնում է, ընդհանուր առմամբ, մասնագետների կողմից ընդունված ստորին սանդղակից՝ 90/60-ից: Զարկերակային ճնշման անկման, դրա պատճառների, հետևանքների մասին Life.panorama.am-ը զրուցել է Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի ստացիոնար ծառայության ղեկավար, սրտաբան Գևորգ Պոդոսյանի հետ:
 

- Պարոն Պոդոսյան, ո՞րն է համարվում զարկերակային ցածր ճնշում:  

- Նախ ասեմ, որ մենք առաջնորդվում ենք սրտաբանների և հիպերտոնիայի եվրոպական միությունների ընդունած զարկերակային գերճնշման դասակարգմամբ: Ըստ դրա՝ ստորին սահման հստակ նշված չէ, չկա որևիցե ուղեցույց, որտեղ ներքևի սահմանը հստակ սահմանված է: Բայց մենք, սովորաբար, ընդունում ենք 90/60 մմ ս.ս. բաժանման սահմանը: Այսինքն՝ դրանից ներքևը համարվում է ցածր ճնշում, որն անվանվում է նաև հիպոտոնիա կամ հիպոտենզիա: Ասեմ, որ դա տարբեր մարդկանց մոտ կարող է տարբեր կերպ արտահայտվել: Օրինակ, կան անձինք, հատկապես երիտասարդները, ովքեր 80/ 50 մմ ս.ս. ճնշման պարագայում գանգատ չունեն: Այսինքն՝ զարկերակային ճնշման միայն ցածր լինելը բավարար չէ, այն պետք է ուղեկցվի ախտանիշներով:


- Ի՞նչ ախտանիշների մասին է խոսքը:

-Զարկերակային ցածր ճնշման ախտանիշները բազմազան են: Կարող է լինել գլխապտույտ,  օդի պակասի զգացողություն, քնկոտություն, ֆիզիկական թուլություն, հավասարակշռության խախտում և այլն:

- Սովորաբար ի՞նչն է հանգեցնում նման խնդրի:

-Գոյություն ունի զարկերակային ճնշման արագ իջեցում, որը բժշկական տերմինաբանությամբ կոչվում է կոլապս: Վերջինս կյանքին վտանգ սպառնացող իրավիճակ է, որն ուղեկցվում է օրգան-համակարգերի ֆունկցիայի խաթարմամբ: Արյան ճնշման իջեցմամբ է ուղեկցվում նաև շոկը կամ շոկային վիճակները, որոնք ուղեկցվում են ծանր հիպոտենզիայով և հյուսվածքների արյան շրջանառության խորը խանգարումներով: Ինչ վերաբերում է պատճառներին, ապա նշեմ, որ կարող է լինել երկարատև ոտքի վրա կանգնելը, արևահարվելը, ջրազրկումը, գերհոգնածությունը, որևէ հիվանդությամբ պայմանավորված ջերմությունը, սթրեսը, տոթ միջավայրում գտնվել և այլն:


- Դուք նշեցիք պատճառներ, որոնց հետևանքով նորմալ զարկերակային ճնշում ունեցող մարդկանց  մոտ այդ պահին ճնշման իջեցում է գրանցվում: Իսկ ի՞նչ պատճառներով է զարկերակային ցածր ճնշումն անձի մոտ դառնում խնդիր, երբ այն արդեն նրա մոտ պարբերաբար է նկատվում:

- Պատճառներից կարող է լինել թերսնվելը, սննդակարգի ռեժիմի խախտումը, երկարատև քաղցը, որը բերում է արյան մեջ գլյուկոզի նվազեցմանը: Մարդիկ սովորաբար ինչպե՞ս են սնվում, առավոտյան չեն նախաճաշում, բավարարվում են միայն մեկ բաժակ սուրճով, ամբողջ օրը քաղցած են մնում, երեկոյան միայն նոր ընթրում են: Էլ չեմ խոսում այն մասին, որ ամբողջ օրն աշխատանքի մեջ լարված են, չի բացառվում տոթ միջավայրում են իրենց գործունեությունը ծավալում: Տևական ժամանակ նման ապրելակերպը ի վերջո հանգեցնում է ճնշման իջեցման: Այդ ժամանակ ինչ է տեղի ունենում: Ցածր ճնշման դեպքում վատանում է բոլոր կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների արյան մատակարարումը: Դրա հետևանքով առաջանում են տվյալ օրգանի ֆունկցիայի խանգարման հետ կապված երևույթներ: Ասեմ, որ ճնշման տատանումների հետ կապված ամենազգայուն օրգանն ուղեղն է: Եթե ցածր ճնշման պատճառով տեղի է ունենում ուղեղի արյան շրջանառության վատացում, ապա կարող է զարգանալ գիտակցության կարճատև կորուստ:


- Ձեր պրակտիկան ի՞նչ է ցույց տալիս, ո՞ր տարիքային խմբերի մոտ է զարկերակային ցածր ճնշման խնդիր ի հայտ գալիս:  

- Միանշանակ որևէ  տարիքային խումբ առանձնացնելը դժվար է: Սովորաբար օրվա ընթացքում ճնշման տատանում է տեղի ունենում և դա բնական է: Մարդու ֆիզիկական ակտիվության, հոգական վիճակի և այլ գործոնների հետ կապված, այն փոփոխվում է: Այստեղ հարցն այն է, թե դա ինչպես է տանում մարդու օրգանիզմը: Փորձը ցույց է տալիս, որ այդ տատանողականությունը երիտասարդներն ավելի դյուրին են տանում: Մեծահասակաների մոտ հակառակն է՝ պայմանավորված անոթների կարծրացմամբ: Բայց կարող եմ ասել, որ զարկերակային ցածր ճնշման խնդիրը երիտասարդների մոտ ավելի հաճախ է դիտարկվում: Ի դեպ, նաև նշեմ, որ մեծահասակաների մոտ ճնշման անկումներ կարող են զարգանալ՝ կապված նշանակված հակագերճնշումային դեղորայքի դեղաչափերի խախտման հետ:


- Այսինքն՝ կարող ենք ասել, որ 90/ 60 մմ ս.ս.-ից ցածր զարկերակային ճնշում ունենալը, որը ուղեկցվում է գանգատներով, առողջական խնդիր է և պետք է դիմել բժշկի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ



Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (31.01.17)
Դիտումներ: 2011 | Տեգեր: մեկնաբանմամբ, ճնշման, զարկերակային, պատճառները՝, Մասնագետի, ցածր | Վարկանիշ: 0.0/0
Яндекс.Метрика