menu
person

Բջջայինն ուռուցքի պատճառ

 


 

   


Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետներն առաջին անգամ հայտարարել են, որ բջջային հեռախոսների օգտագործումը, հնարավոր է, կապված է ուղեղի քաղցկեղի զարգացման հետ, հաղորդում է Reuters գործակալությունը. բջջային հեռախոսների օգտագործման հետևանքով մեծանում է չարորակ ուռուցքի առաջացման ռիսկը։

Մյուս կողմից բջջային հեռախոսների օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև կապը բավականաչափ հստակ ապացուցված չէ որևէ լուրջ եզրակացություն անելու համար։ Այս մասին Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (ՔՀՄԿ) նիստին հայտարարել է 14 երկրներ ներկայացնող 31գիտնականներից բաղկացած խումբը։

Ավելի վաղ ԱՀԿ-ն պնդում էր, որ քաղցկեղի առաջացման և բջջային հեռախոսների օգտագործման միջև կապի մասին ընդհանրապես որևէ ապացույցներ չկան։

Նոր եզրակացությունը կարող է ստիպել ԱՀԿ-ին վերանայել հեռախոսների օգտագործման վերաբերյալ խորհուրդները, սակայն գիտնականների կարծիքով՝ այս հարցին հստակ պատասխան տալու համար դեռևս մի շարք հետազոտություններ պետք է արվեն։

«Ուսումնասիրելով գործնականում բոլոր արդիական վկայությունները՝ աշխատանքային խումբը դասակարգել է բարձր հաճախականությամբ էլկտրամագնիսական դաշտերը՝ որպես մարդու համար պոտենցիալ կանցերոգեն»,- հայտարարել է Ջոնաթան Սամեթը՝ ՔՀՄԿ գիտնականների խմբի ղեկավարը։ Նրա խոսքով՝ ապացույցներ կան, որ «բջջային» ճառագայթումը կարող է հանգեցնել գլիոմայի (ուղեղի քաղցկեղի տեսակ) զարգացմանը։

Այն մասին, որ ռադիոհաճախականության ազդանշանների մշտական ազդեցությունը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա, գիտնականները բազմիցս են ասել։ Բացի այդ, բազմաթիվ հեռախոսատերեր բողոքում են հեռախոսակապի կողմնակի ազդեցություններից՝ հաճախակի գլխացավեր, հիշողության և կենտրոնացման կորուստ, թմբկաթաղանթների լարվածություն և հանկարծակի հոգնածություն։

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol14/using_cellphone-1-.jpg
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (08.02.14) W
Դիտումներ: 1641 | Տեգեր: Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика