menu
person

Ալկոհոլն օգնու՞մ է ցրել սթրեսը

 


 

   

Հաճախ հոգնած մարդը փորձում է տրամադրությունը բարձրացնել ալկոհոլի օգնությամբ: Բայց մեծ մասամբ դա ճիշտ չի արվում: Չէ՞ որ պետք է շատ քիչ խմել՝ 20-30 մլ օղի կամ կոնյակ կամ էլ 40 մլ գինի կամ մարտինի: Այդպիսի փոքր քանակը հանում է ներքին լարվածությունը և օգնում թուլանալ: Սա, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ համապատասխանում է «սթրեսը ցրելու» մտադրությանը:
Ցավոք, շատ ավելի հաճախ այդ նպատակի համար օգտագործվում են սպիրտային խմիչքների շատ ավելի ծանրակշիռ չափաքանակներ: Եվ այստեղ սցենարը կարող է զարգանալ երկու ճանապարհով:

Առաջին՝ հոգնածությունը խորանում է տրամադրությունն անկում է ապրում, սկսվում է յուրատեսակ դեպրեսիա, որը ներքին հոգնածության զգացումն էլ ավելի է սաստկացնում:

Երկրորդը ալկոհոլային էյֆորիան է, որը նույնպես անխուսափելիորեն ավարտվում է դեպրեսիայով: Ո’չ առաջին և ո’չ էլ երկրորդ դեպքում սթրեսից ազատվելու մասին խոսք լինել չի կարող:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/Vol20/alkoholn_ognow-m_e_crel_stresy2.png
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (10.04.14)
Դիտումներ: 1473 | Տեգեր: Առողջ ապրելակերպ, հոգեկան անդորր, հոգեբանություն, Դեպրեսիա, առողջարան, Հարմոնիա | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика