menu
person

Ինչպե՞ս եք կառավարում ձեր Ժամանակը աշխատավայրում. ԹԵՍՏ

 


 

   

Ինչքան հաճախ ենք հայտնաբերում, որ օրն անցավ, իսկ գործերը կիսատ են մնացել… Ժամանակի սխալ կառավարումը, վատնումը ոչ միայն անարդյունավետ աշխատանքի, այլև բազմաթիվ սթրեսների պատճառ են դառնում: «Ծախսեք րոպեներ` խնայելով ժամեր»: Ձեզ ենք առաջարկում այս փոքրիկ թեստը` պարզելու ինքներդ Ձեզ համար, թե որքան ենք կարևորում ժամանակի օպտիմալ կառավարումը:

Հաճա՞խ եք տրտնջում, որ էլի ամեն ինչ թողել եք վերջին րոպեին:

1. Երբեք նման բան չի լինում. ես շատ կազմակերպված եմ:
2. Երբեմն պատահում է:
3. Այդպես է գրեթե միշտ:

Ինչպե՞ս եք անում օրվա պլանավորումը:

1. Գրի եմ առնում բոլոր ծրագրերս:
2. Մտապահում եմ կարևոր ծրագրերը:
3. Չեմ սիրում պլանավորել:

Ձեզ վախեցնո՞ւմ են վերջնաժամկետները:

1. Ոչ, այդպես ավելի կազմակերպված է ստացվում աշխատանքը:
2. Երբեմն. հաճախ չեմ հասցնում աշխատանքն ավարտել նշված վերջնաժամկետում:
3. Վերջնաժամկետներ չեմ սիրում. չեմ համաձայնում աշխատել վերջնաժամկետների պայմաններում:

Հաճա՞խ եք աշխատավայրում կիսատ մնացած գործը շարունակում տանը:

1. Շատ հազվադեպ. աշխատանքը` միայն աշխատավայրում:
2. Պատահում է, բայց աշխատում եմ, որ նման բան չլինի:
3. Գրեթե միշտ. հնարավոր չէ տեղավորվել 8 ժամի շրջանակներում:

Բավականաչափ կենտրոնացա՞ծ եք աշխատելիս:

1. Աշխատելիս ամբողջ ուշադրությունս տվյալ գործի վրա է:
2. Հիմնականում այո, բայց ամեն ինչ կախված է տրամադրությունից:
3. Ինձ համար խնդիր է կենտրոնանալը:

Նախքան գործի անցնելը հաշվարկո՞ւմ եք, թե արդյոք ծախսելիք ժամանակն արժի ակնկալվող արդյունքին:

1. Միշտ. ինչու պետք է ժամանակս ծախսեմ, եթե հաստատ չէ, որ բավարար արդյունքներ են լինելու:
2. Եթե գործը պետք է արվի, ուրեմն պետք է արվի:
3. Երբեք չեմ մտածել դրա մասին:

Ե՞րբ եք վերջին անգամ լավ հանգստացել:

1. Ամեն օր էլ հասցնում եմ հանգստանալ աշխատանքից հետո:
2. Շաբաթ-կիրակի. հանգստյան օրերին չեմ աշխատում:
3. Ի՜նչ հանգստանալ, իսկ գործե՞րը:
_________

Հաշվեք Ձեր արդյունքը: Եթե Ձեր պատասխանը 1-ին տարբերակն է, դրա համար Դուք ստանում եք 3 միավոր, 2-րդ տարբերակին համարժեք է 2 միավորը, 3-րդ տարբերակին` 1:

15-21 միավոր- Շնորհավորում ենք. Դուք հրաշալի կառավարում եք Ձեր ժամանակը: Ձեր օրը միշտ պլանավորված է, բոլոր գործերն ավարտին են հասցվում վերջնաժամկետներում: Եթե Ձեր արդյունքը բարձր է 19 միավորից, ապա Դուք իսկական խորհրդատու կարող եք լինել ժամանակի կառավարման հարցում: Նման ունակություններով մարդիկ սովորաբար հրաշալի ղեկավարներ են, հուսալի տեղակալներ: Չի բացառվում, որ Դուք հրաշալի գիտակ եք նաև սթրեսների կառավարման հարցում:

8-14 միավոր- Ձեզ համար ժամանակի արդյունավետ կառավարումն առաջնահերթությունների թվում է, բայց ձգտում եք շատ ավելի լավ արդյունքների: Դուք սովորաբար պլանավորում եք Ձեր ժամանակը, բայց բացթողումներից խուսափել միշտ չէ, որ հնարավոր է: Ավելի խիստ վերաբերվեք պլանավորմանը. ամեն ինչ կստացվի:

Մինչև 8 միավոր- Ժամանակի պլանավորումը, ինչպես երևում է, Ձեր թույլ կողմն է: Սպոնտանությունը, ամեն ինչ դեպքերի զարգացմանը թողնելը Ձեր ապրելակերպն է: Պատճառները կարող են տարբեր լինել, բայց արդեն հասցրած կլինեք բախվել վատ հետևանքների… 


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/1526724_257706837744036_1974636407_n-1-.jpg
Կատեգորիա: Կարիերա, հոգեբանություն | Ավելացրեց: Kiss.am (31.03.14) W
Դիտումներ: 1213 | Տեգեր: կարիերա, Հոգեբանական թեստեր | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика