menu
person

Թամար Հովհաննիսյանի խնդրանքը Արթուր Մեսչյանին

 


 

   

Սիրված դերասան Մհեր Մկրտչյանի այրին՝ դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ դիմելով ճարտարապետ, երաժիշտ Արթուր Մեսչյանին.

«Սիրելի Արթուր, դու գիտես, որքան եմ քեզ սիրում ու գնահատում: Գիտեմ, հոծ բազմությանը սիրում ես ուղղել խոսքդ մեծ բեմերից, քո սքանչելի խիզախ, խելացի երգով: Սա ուրիշ վիճակ է, Արթուր: Արի, էս տղաները հավերժ չեն կարող մնալ այնտեղ, իսկ եթե Աստված չանի հայտնվեն բանտում, ամեն ինչ վերջացած է: Բելը վերջնականապես կհաղթի Հայկին: Մենք գրեթե տարեկիցներ ենք: Նույնիսկ դու մեծ ես ինձնից՝ ամեն իմաստով: Բայց ես քեզ խնդրում եմ, որպես մայր, կին, հայուհի: Երևա: Դուրս արի: Գիտեմ, ազգիդ հետ ես: Բայց ուզում եմ քեզ տեսնել ռեալ, շոշափելի, իմ կողքին: Այս պահը կորցնելով, կորցնում ենք ամեն ինչ: Մտիր իմ ֆեյսբուքի էջը, մի քանի բան կկարդաս ու ինձ ավելի լավ կհասկանաս; Սիրում ու գրկում եմ քեզ:

Նամակս՝ Արթուր Մեսչյանի երկրպագուների էջին, որ դեռ սպասում է հաստատման, հետո կամ կերևա, կամ էլ… չգիտեմ»:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: Kiss.am (29.07.16)
Դիտումներ: 1283 | Տեգեր: Թամար, Արթուր, Հովհաննիսյանի, Մեսչյանին, խնդրանքը | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *