menu
person

Նոր փոփոխություն. չսահմանված վայրում աղբ թափելու համար քաղաքացին կտուգանվի 20-50 հազար դրամով

 


 

   

Վարչական իրավախախտումների մասին օրենքում նոր փոփոխություններ են կատարվել, ըստ որի, օրենսգրքի 43.1 հոդվածի համաձայն՝ աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը կառաջացնի տուգանք՝ պաշտոնատար անձի նկատմամբ՝ 100-200 հազար դրամի չափով, հաղորդում է Iravaban.net-ը:

Նշված խախտումը նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կրկին կատարելու համար պաշտոնատար անձը կտուգանվի 200-300 հազար դրամի չափով:

Չսահմանված ու չնախատեսված տեղերում եւ վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաեւ սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս՝

1) մինչեւ մեկ խորանարդ մետր ծավալով սպառման աղբ թափելը կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 20-30 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 80-100 հազար դրամի չափով.

2) մեկ խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ թափելը կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50-80 հազար չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 150-250 հազար դրամի չափով.

3) նշված արարքը  բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից կամ այլ շինություններից կատարելը կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 30-50 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 100-150 հազար դրամի չափով.

4) խոշոր եզրաչափի աղբ (երկու եւ ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային եւ ոչ կենցաղային սարքավորումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի հենասարք, թափք, մետաղական ջարդոն, էլեկտրատեխնիկական սարքավորումներ կամ այլ նմանատիպ իրեր) թափելը կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 100-150 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 200-300 հազար դրամի չափով.

Մանրամասն...



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: Kiss.am (03.07.18)
Դիտումներ: 377 | Տեգեր: թափելու, փոփոխություն., Նոր, 20-50, չսահմանված, աղբ, ՀԱՄԱՐ, կտուգանվի, քաղաքացին, վայրում | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *