RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

Ինչպես են մեր տղաները կանխում հակառակորդի սանձարձակ գործողությունները (լուսանկարներ)

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   

«Դիրքերում» հաղորդման հեղինակ, ռեժիսոր Արշակ Զաքարյանը  ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում և հրապարակել լուսանկարներ, որոնք ներկայացնում ենք ստորև.

«Ինչպես ես միշտ ասել եմ նման դեպքերում, ինֆորմացիայի հավաստի աղբյուր հանդիսանում է պաշտոնական հաղորդագրությունները... Փառք Աստծո, մեր պաշտոնական աղբյուրները շատ օպերատիվ ներկայացնում են իրավիճակը, սիրելի ընկերներ ես գիշերը վերդարձել եմ դիրքերից և այս պահին Երևանում եմ, հնարավոր է նորից հետ մեկնեմ, մի բան պարզ է, որ թշնամին խուճապի մեջ է իրենք իրենց շողքից վախեցած, երեկ մինչև երեկոյան տղերքի հետ էի կազմ պատրաստ ուրախ ժպիտները դեմքներին կանգնած, ոչ մի խուճապի նշույլ անգամ մեր դիրքերում:

Հակառակորդի ամեն մի սադրիչ ոտնձգություն՝ խիստ պատժվում է, որպես օրինակ՝ թշնամու մի դիրքի կարճ ֆոտոնկարագրություն: Վիդեո մատերիալից հանված նկարում երևում է հակառակորդի այն դիրքը, որից ականակոծվում էր մեր դիրքերը:

Տղաները ոսկերչական ճշտությամբ մեր ականը «կախեցին» հենց կրակող դիրքի գլխին... Ես ականատես եղա մոտ 20 հարվածի, որից 18-ը ճիշտ նշանակետերին, ապրեն մեր հրետանավոր սպաներն ու զինվորները. գերազանց աշխատանք:

Հիշեցնեմ՝ սա այս գիշերվա գործողությունը չէ, այլ նախորդ երեկոյան թշնամու սանձարձակ հրետանային հարձակումը կասեցնելու պատասխան գործողություններից: Հրամանատարական կազմը, զինվորները պատրաստ են ամեն վայրկյան կատարել իրենց առաջ դրված խնդիրը, մեզ մնում է ավելորդ խուճապ, թշնամու տարածած ապատեղեկատվություն և հեքիաթներ չտարածել...»,- գրել է Զաքարյանը: 


 
 




 




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (25.02.17)
Դիտումներ: 1216 | Տեգեր: սանձարձակ, Են, Ինչպես, հակառակորդի, Տղաները, գործողությունները, Մեր, (լուսանկարներ), կանխում | - Վարկանիշ -: 0.0/0