menu
person

«Հատակին նստած լացում էր, կողքին ոչ ոք չկար». ո՞վ է օգնել «Բուրգեր Քինգում» պայթյունից վնասված 8-ամյա աղջնակին (Ֆոտո)

 


 

   news.am

Մի աղջնակ հատակին նստած լացում էր, կողքին ոչ ոք չկար, գրկել եմ ու դուրս բերել շենքից: Երեւանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի առաջին րոպեներն այսպես է հիշում Menu.am-ի առաքիչ Վանիկ Թեւոսյանը:

Նա այդ օրը մտել էր «Բուրգեր Քինգ»՝ հերթական պատվերը վերցնելու, երբ պայթյունի ձայն է լսել:

«Դրամարկղի մոտ կանգնած էի, երբ լսվեց պայթյունը: Բոլորը խուճապի մատնվեցին, ինքս էլ ուզում էի դուրս գալ, երբ տեսա մի աղջիկ երեխայի, որը հատակին նստած լացում էր: Չէի նկատել, որ վնասվածքներ ունի, արագ գրկել եմ, դուրս բերել շենքից: Երբ նստեցրի աստիճաններին, նկատեցի, որ վնասվածքներ ունի, հետո մարդիկ մոտեցան արդեն, երեխային նստացրին մեքենան ու տարան հիվանդանոց»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Վանիկը:

25-ամյա առաքչին սկզբում թվացել է, թե երեխան վախից է արտասվում, միայն դրսում է նկատել՝ լուրջ վնասվածքներ ունի. «Կարծում եմ՝ մյուսներն իրենց ոտքով են դուրս եկել շենքից, միայն այդ երեխան էր գետնին նստած, անօգնական, կողքին ոչ ոքի չեմ տեսել»:

Նշենք, որ լուրջ վնասվածք ստացած երեխան 8-ամյա Ռուբինան է, որին դեպքից անմիջապես հետո տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փոքրիկը վիրահատվել է, վիճակն այսօր արդեն միջին ծանրության է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018թ.-ի ապրիլի 2-ին Երեւանի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնը: Պայթյունի հետեւանքով տուժել է 8 մարդ: Նրանցից 6-ը երեխաներ են: Վնասվածքներ են ստացել Ռուդոլֆ Մարկոսյանը (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյանը (8 տարեկան), Զարուհի Մելիքյանը (19 տարեկան), Էրիկ Աշուղյանը (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովան (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովան (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկոն (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինին (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):

 Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ



Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: Kiss.am (04.04.18) | Հեղինակ: news.am W
Դիտումներ: 577 | Տեգեր: կողքին, Էր, օգնել, Ոչ, նստած, «Հատակին, չկար»., ոք, լացում, Ո՞վ | Վարկանիշ: 0.0/0
Яндекс.Метрика