menu
person

Հարբեցողությունը անպատասխանատվություն է ծնում

 


 

   

Հոգեթերապևտ, հոգեբույժ-թմրաբան Վալենտինա Մոսկալենկոն, խոսելով ալկոհոլային կախվածություն ունեցող մարդկանց մասին, նշում է, որ վերջիններս բավականին անկայուն մարդիկ են, նախընտրում են պատասխանատվություն չվերցնել որևէ բանի համար և ամեն կերպ խույս են տալիս ցանկացած պատասխանատվությունից: Բնավորության այս գիծը նրանց մեջ ձևավորված է լինում նախքան հարբեցող դառնալը:
 

Նրանք առաջնորդվում են հետևյալ սկզբունքով` եթե որոշումներ չեմ կայացնում, հետևաբար նաև չեմ սխալվում: Ալկոհոլային կախվածություն ունեցող մարդու համար դեռևս մանկուց որոշումներ կայացրել է մայրը` ինչ ուտել, ինչ վերնաշապիկ հագնել: Հետագայում էլ նա շարունակում է այդպես ապրել և նույնիսկ ամուսնության հարցում լսում է մոր խորհուրդներն ու առաջնորդվում դրանցով:

Նրանք երկար ժամանակ ապրում են ծնողների հետ, ամուսնությունից հետո անընդհատ զանգահարում են մայրիկին: Այնքան հաճախ են զանգահարում, որ դա անցնում է հոգատարության, հարազատության, անհանգստության սահմաններն ու վերածվում կախվածության: Նրա համար իրականում շատ դժվար է, նա միանգամից երկու դեր է խաղում` որդի մոր համար, ամուսին` կնոջ: Մինչև նա չի հստակեցնում, թե այդ դերերից որն է իր համար գլխավորը, դուրս չի գալիս երկու քարի արանքից: Իրականում նա չի կատարում ոչ իր որդիական պարտականությունները և ոչ էլ ամուսնական:

Պատասխանատվությունից և որոշումներ կայացնելուց խուսափելու հակվածությունը հանգեցնում է ալկոհոլամոլության` որպես իրականությունից խուսափելու միջոցի: Այլ կերպ ասած` խմիչքը դառնում է խնդիրներից խուսափելու եղանակ:

Ալկոհոլը, սակայն, չի կարող լուծել այն խնդիրները, որոնք առաջանում են անպատասխանատվության հետևանքով: Այն միայն նպաստում է ամենատարբեր հոգեբանական կախվածությունների ուժեղացմանն ու սրմանը: Արդեն իսկ առկա կախվածություններին գումարվում է ևս մեկը` կախվածություն ալկոհոլից:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol25/alkoholizm.png
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: Kiss.am (24.05.14) W
Դիտումներ: 990 | Տեգեր: Առողջ ապրելակերպ, հոգեբանություն, ալկոհոլիզմ, կախվածություն, հոգեկան առողջություն | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика