menu
person

Գևորգ Կոստանյանը՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին սպասվող պատժի մասին

 


 

   

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Չկա մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված որևէ միջազգային կոնվենցիա, որով պաշտպանված է ապստամբության իրավունքը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Ըստ նրա՝ ՄԱԿ-ի հռչակագրով նախատեսված ապստամբության իրավունքը չի ենթադրում զենք և բռնություն:

Իսկ անզեն ապստամբությունը, Կոստանյանի պատկերացմամբ, հետևյալն է. «Օրինակ՝ իմ կարծիքով խաղաղ հավաքը, երթը, ցույցը նման «ապստամբության» կամ դիմադրության վառ օրինակ են»: Իսկ ինչ ճակատագիր է սպասվում հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին. «Ժողովուրդ»-ի այս հարցին գլխավոր դատախազը պատասխանեց. «Հարուցված է քրեական գործ, և իրավիճակն ինքնին դեռևս ակտիվ և զգայուն փուլում է, վարույթն իրականացնող մարմնի կողմից բազմաթիվ գործողություններ են իրականացվում, և հիմա իրավական հստակ գնահատական տալու համար դեռ վաղ է: Հիմա իրավական հանգուցալուծման առումով որևէ կանխատեսում անելը ճիշտ չէ»»:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: Kiss.am (29.07.16)
Դիտումներ: 962 | Տեգեր: «Սասնա, մասին, ծռեր», սպասվող, անդամներին, Կոստանյանը՝, Գևորգ, պատժի, զինված, խմբի | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика