menu
person

14 օր, 200 կմ, 300-350 հազար քայլ` հատելու եմ բացառապես քայլելով. Նիկոլ Փաշինյանը հատեց Գյումրու վարչական տարածքը

 


 

   tert.am

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի`Գյումրից  մեկնարկած քայլարշավին միացան իր մի քանի թիմակիցներ:

Ներկայացնելով նրանց` Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք անմնացորդ ու սկզբունքորեն ծառայել են քաղաքացու հաղթանակի համար և այդ պայքարը միասին կշարունակեն: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին տեղեկացրին, որ Վանաձորից իրենց կմիանա նաև 84– ամյա պապիկ:

Քաղաքացիները ողջունում էին Նիկոլ Փաշինյանին, հետաքրքրվում նրա ծրագրերից: Նրանցից մեկը հարցրեց, թե ինչով է պայմանավորված Շիրակի մարզի ընտրությունը, և Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այն երկրորդ մայրաքաղաքն է`ընտրության տրամաբանությունը դա է:

Այսպիսով, հասնելով Գյումրու վարչական տարածքի ավարտին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդհատում են ուղիղ եթերը: «Ուզում եմ արձանագրել, որ մինչև Երևան ոչ մի մետր մեքենայով չենք անցնելու, կոնկրետ ես չեմ անցնելու` 200 կմ 14 օրվա ընթացքում  հատելու եմ բացառապես քայլելով»,-ասաց նա և նշեց, որ մոտավոր հաշվարկներով դա 300-350 հազար քայլ է:

Պատգամավորը նշեց, որ Գյումրու Վարդանանց հրապարակից մինչ վարչական տարածքի ավարտն արդեն կատարել է 8200 քայլ: «Այսօր պլանավորել ենք քայլել 15 կմ, մինչև Ջաջուռ»,-տեղեկացրեց նա:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ոտքով գալու է Երևան՝ Ազատության հրապարակ, որտեղ էլ նախատեսվում է հանրահավաք: Հիշեցնենք, որ քայլարշավը նպատակ ունի ծանուցել հանրությանը Նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ տարվող պայքարի մասին։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: Kiss.am (31.03.18) | Հեղինակ: tert.am W
Դիտումներ: 504 | Տեգեր: քայլ, 200, 300-350, օր, 14, բացառապես, հազար, եմ, հատելու, կմ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика