menu
person

Ինչպե՞ս հասկանալ, որ սիրահարված ես, տարբերել իրական սերը սովորական ներշնչանքից

 


 

   Mary Love

Ախ այս ամենազոր սիրո զգացումը: Սիրո հետ մենք թռչում ենք ամպերում, ժամերն ենք հաշվում մինչև հանդիպում և հավատում ենք, որ կարող ենք սարեր ու ձորեր շրջել:

Բայց ինչպե՞ս տարբերել իրական սերը սովորական ներշնչանքից:

1. Քեզ անքնությունն է տանջում

Երբ ինչ-որ մեկը զբաղեցնում է մտքերդ, էմոցիոնալ առումով գրգռված ես լինում ու չես կարողանում անջատել ուղեղդ:


2. Անընդհատ նրա մասին ես մտածում

Եվ կյանքի մյուս ոլորտներում սարսափելի ցրված ես լինում: Այնպես որ մի զարմացիր, եթե հանկարծ բաց թողնես կանգառդ, մոռանաս բանալիներդ կամ սխալ մարդու զանգես:


3. Մյուս տղամարդկանց հանդեպ հանկարծ անտարբեր ես դառնում

Բոլորն առանց բացառության: Անգամ Բրեդ Պիտը :)


4. Քեզ հետաքրքրում է ամենը, ինչ հետաքրքրում է նրան

Այնպես ես ցանկանում դառնալ նրա աշխարհի մի մասը, որ անվերապահորեն ընդունում ես նրա բոլոր հետաքրքրությունները, ավելին` դրանք դառնում են քո սեփականը:


5. Պատրաստ ես փոխզիջման գնալ

Ամեն ինչում և միշտ: Պատրաստ ես անգամ զոհաբերել քո ցանկությունները. չէ՞ որ այդքան սիրում ես ուրախացնել նրան: Բայց զգույշ եղիր. պետք չի զոհաբերել ինքդ քեզ` անգամ հանուն սիրած մարդու: Տղամարդիկ հեշտ են օգտվում առիթից:


6. Կյանքը հիասքանչ է

Ասես ամպերում լինես, և ամեն ինչ քեզ հիասքանչ է թվում. անգամ դաժան ղեկավարը, անգամ եղանակը, խանութների հերթերը: Չէ՞ որ սերը ջերմացնում է կյանքդ` այն ավելի վառ դարձնելով:








Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Երկուսով (կին-տղամարդ շփում) | Ավելացրեց: Kiss.am (06.08.17) | Հեղինակ: Mary Love
Դիտումներ: 995 | Տեգեր: սերը, Ես, սովորական, իրական, Ինչպե՞ս, ներշնչանքից, հասկանալ, սիրահարված, որ, տարբերել | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *