RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Երկուսով (կին-տղամարդ շփում)

Հոգեբանի մեկնաբանությունը. Պե՞տք է ներել ամուսնու դավաճանությունը

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   NEWS.am STYLE

Հոգեբան Անի Առուստամյանին հարց է ուղղվել, թե ի՞նչ պետք է ձեռնարկի կինը, ում ամուսինը դավաճանել է:
 

«Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, հազվադեպ երևույթ չէ, երբ ամուսինը դավաճանում է, իսկ կինը շարունակ հանդուրժում է նրա անհավատարմությունը: Սա ամենից ծանր փորձություններից է, որ բաժին է ընկնում կանանց: Նման իրավիճակում կինը պետք է իրեն ճիշտ դրսևորելու ուժ գտնի և զայրույթով, մեղադրանքներով ու կշտամբանքներով չնետվի դեպի անհավատարիմ ամուսինը: Ներկայացված մեղադրանքին տղամարդկանց մեծամասնությունը պատասխանում է. «Ես այդպես չէի անի, եթե դու քեզ այլ կերպ պահեիր, ձանձրացրել ես ինձ» և այլն: Փոխադարձ մեղադրանքներով մարդիկ սպանում են իրենց սերը: Ստացվում է, որ չարության և վիրավորանքի կծիկը մեծանում է, ինչն ի վերջո հետագա համատեղ կյանքն անտանելի է դարձնում:
 
Հոգեբանի մեկնաբանությունը. Պե՞տք է ներել ամուսնու դավաճանությունը

Ահա ինչն է կարևոր. տղամարդը պետք է իր մեջ ներողություն խնդրելու ուժ գտնի, իսկ կինը կարողանա մեծահոգաբար ներել: Այդ դեպքում մարդիկ ավելի ամուր են միավորվում և իրենց կյանքը շարունակում են զգացողությամբ, որ հարկավոր է անսահմանորեն արժևորել հարաբերությունները: Այստեղ կարևորը գաղթակղության ծանր պահին դիմացինին հասկանալու ունակությունն է: Դատապարտելու փոխարեն ավելի լավ է ամուսնուն ընկերական աջակցություն ցուցաբերել:
Սակայն եթե կինը դավաճանության փաստ է հայտնաբերել, պետք է ինտիմ հարաբերությունների ժամանակավոր դադարեցման հարց բարձրացնի, որպեսզի սիրուհու հետ նույն հարթության վրա չկանգնի: Կինն առաջին հերթին կյանքի ընկեր և օգնական է, և ոչ թե միայն տնային տնտեսուհի: Սահմանափակելով ինտիմ հարաբերությունները, կինն ամուսնուն ցույց է տալիս, որ իրենց միջև անքակտելի հոգևոր կապ կա:
Փորձը ցույց է տալիս, որ կնոջ նման իմաստուն և մեծահոգի արարքը տղամարդուն ստիպում է մտածել: Նա սկսում է կնոջը գնահատել որպես ընկերուհու, սիրելի մեկի, ով դժվար պահին իրեն չվանեց, և որպես իր երեխաների մոր: Այդ դեպքում կինը շահում է ոչ միայն տվյալ իրավիճակում, այլև հետագայում: Տղամարդը, ով տեսնում է, թե ինչպես հասկացող է իր կինը, իհարկե, չի ձգտի նրանից հեռանալ»:





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Հրապարակման պատրաստեց` Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն
Կատեգորիա: Երկուսով (կին-տղամարդ շփում) | Ավելացրեց: erkusov.com (24.09.14) | Հեղինակ: NEWS.am STYLE
Դիտումներ: 4535 | Տեգեր: դավաճանություն | - Վարկանիշ -: 0.0/0