menu
person

4 փոքրիկ նրբություններ, որ օգտագործում են տղամարդիկ՝ կանանց բացահայտելու համար (Video)

 


 

   

Կարծում եք` միայն կանա՞յք ունեն գաղտնիքներ, որոնց միջոցով գայթակղում են ոչինչ չկասկածող տղամարդկանց: Սխալվում եք: Տղամարդիկ այնքան էլ միամիտ չեն միջսեռային հարաբերություններում: Ձեզ ենք ներկայացնում նրանց 4 հիմնական գաղտնիքները, որոնց մասին տեղեկացված լինելը կօգնի ցանկացած կնոջ:

1. «Ձեր գրականությունը» նրանք Ձեր դեմ են օգտագործում: Կանանց բացարձակ մեծամասնությունը կարդում է «միայն կանանց համար» ամսագրեր ու այլ գրականություն, բայց չգիտի, որ այդ նույն գրականությունն ու ամսագրերը հաճախ ընկնում են նաև տղամարդկանց ձեռքը, իսկ նրանք, հավատացեք, առիթը բաց չեն թողնում իմանալու, թե ինչ է սպասում կինն իրենցից: Տիրապետելով այդ ինֆորմացիային՝ նրանք երբեմն խաղում են այն տղամարդու դերը, որին Դուք կսիրեիք, արժանանում Ձեր սիրուն, իսկ հետո ցոււյց տալիս իրական դեմքը:

2. Տղամարդիկ նույնպես հիստերիայի մեջ են ընկնում մանրուքներից: Նրանք հաճախ զարմանում են, թե ինչպես կարող է կինը այդքան մեծ պատմություն սարքել ջարդված եղունգի պատճառով, բայց հավատացեք, որ մանրուքները նրանց էլ անտարբեր չեն թողնում: Տարբերությունն այն է միայն, որ տղամարդը ավելի շուտ կլռի, քան կխոստովանի թույլ սեռի առաջ: Այնպես որ, եթե նա, ասենք, նյարդայնանում է Ձեր երկար հեռախոսազրույցներից, երբեք չի ասի այդ մասին, այլ կսկսի թաքուն վրեժ լուծել. չի պատասխանի Ձեր զանգերին, նեղացած կձևանա: Եթե հանդիպել եք նման իրավիճակի, վստահ եղեք, որ Դուք ոչ մի ճակատագարական սխալ չեք գործել. նա պարզապես հիստերիայի մեջ է:

Շարունակությունը՝ հոլովակում.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Երկուսով (կին-տղամարդ շփում) | Ավելացրեց: Kiss.am (26.03.18)
Դիտումներ: 646 | Տեգեր: ՀԱՄԱՐ, նրբություններ, որ, Կանանց, փոքրիկ, Են, բացահայտելու, օգտագործում, (Video), տղամարդիկ՝ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика