menu
person

Մանվել Գրիգորյանն այսօր ազատ կարձակվի՞. երբ և ինչպես նրան կզրկեն ազատությունից

 


 

   armlur.am

Այսօր՝ 18:00-ին, լրանում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ձերբակալելու 72 ժամը: Սահմանադրությունը նախատեսում է, որ ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի:

Սահմանադրության 96-րդ հոդվածում նշվում է. 

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տեւել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Միևնույն ժամանակ էլ ԱԺ կանոնակարգ-օրենքը սահմանում է, թե պատգամավորի նկատմամբ ինչպես է քրեական հետապնդում իրականացվում կամ ազատությունից զրկում:

Հոդված 108. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը

1. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:


Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: Kiss.am (18.06.18) | Հեղինակ: armlur.am W
Դիտումներ: 4335 | Տեգեր: Այսօր, Մանվել, կզրկեն, կարձակվի՞., ազատությունից, նրան, Գրիգորյանն, ազատ, Ինչպես, Երբ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика