menu
person

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված 19 փամփուշտի կրակած պարկուճներ. Էրեբունու ոստիկաններն ու քննիչները կրակողին...

 


 

   

Այսօր՝ մայիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի 8-րդ շարքի տներից մեկում կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկաններին նշված վայրի բնակիչ՝ 27-ամյա Սուսաննա Ս.-ն հայտնել է, որ իր նախկին ընկերը իրենց բակում կրակել է իր ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո մեկ այլ ավտոմեքենայով հեռացել է։

Սուսաննա Ս.-ն ոստիկաններին և քննիչներին է ներկայացրել կրակված պարկուճներ։ Էրեբունու ոստիկանները պարզել են, որ Սուսաննա Ս.-ի նախկին ընկերը Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արման Կ.-ն է, ով BMW մակնիշի ավտոմեքենայի միջից ինքնաձիգից կրակոցներ է արձակել։ Արդեն դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 19 փամփուշտի կրակած պարկուճներ։

Ոստիկանների և քննիչների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական, իսկ հետո արդեն բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Կիրակոսյանը կարճ ժամանակում ինքնակամ ներկայացել է Էրեբունու ոստիկանություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Կիրակոսյանը ավագ քննիչ Կարապետյանի որոշմամբ ձերբակալվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի Ա. Կիրակոսյանը իրենց ներկայացնի հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: Kiss.am (29.05.18)
Դիտումներ: 1039 | Տեգեր: Դեպքի, հայտնաբերվել, 19, կրակած, Կրակոցներ, արձակված, վայրում, ինքնաձիգից, Երևանում., փամփուշտի | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика