menu
person

Ինչ է սա...

 


 

   hraparak.am

 

Վաղ առավոտյան ՌԴ Սիզրանսկի շրջանի Իվաշևկա գյուղում սարսափելի ողբերգություն է տեղ ունեցել:

Արևածագին արդեն գյուղ տանող բոլոր ճանապարները փակ էին: Ոստիկանության ուժերի այսպիսի կուտակում շրջկենտրոնից ընդամենը 2 կմ հեռավորության վրա գտնվող գյուղը չէր տեսել:

Նախընթաց գիշեր հանցագործները ներխուժել են շրջանի նախկին ոստիկանապետ  Անդրեյ Գոշտայի տուն, ինչից հետո հաշվեհարդար տեսել քնած ընտանիքի բոլոր անդամների հետ:

«Չեն խնայել ոչ մեկին: Անդրեյի ծնողներին են սպանել, կնոջը, եղբոր կնոջը, ազգականուհուն: Նույնիսկ երեխային չեն խնայել գազանները»,- ասել է տեղացիներից մեկը:

Սարսափելի ողբերգության մանրամասները, չնայած ոստիկանական շղթաներին, այնուամենայնիվ տարածվում են:

Սպանդից փրկվել է ընդամենը Անդրեյի եղբոր 7-ամյա դուստրը, որին ծայրահեղ ծանր վիճակում հասցրել են հիվանդանոց: Նա կոմայի մեջ է:

 

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: Kiss.am (23.05.16) | Հեղինակ: hraparak.am W
Դիտումներ: 2123 | Տեգեր: քրեական | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *