menu
person

Ես քեզ սիրում եմ.Ագարակավանում կախված 27-ամյա կինը մահվանից առաջ հաղորդագրություն է ուղարկել ամուսնուն

 


 

   

Իր տան գոմում կախված 27-ամյա Ա.Վ-ն, մահից առաջ sms հաղորդագրություն էր ուղարկել ամուսնուն` Գագիկին` գրելով, որ սիրում է նրան: Այս լուրը 27-ամյա 3 երեխաների մոր ինքնասպանության փաստի ցնցված գյուղում քննարկվում է երեկվանից:  Tert.am -ին  այս գրության մասին պատմեց ընտանիքի հարևան Ծ-ն:  Գյուղապետ Խորեն Կիրակոսյանը ևս  լսել է, որ  կնոջից ամուսնուն եկել է ինչ-որ հաղորդագրություն, բայց բովանդակության մասին տեղյակ չէր,- գրում է Tert.am-ը:

Ըստ հարևանի՝ կինը երեք անչափահաս երեխայի մայր էր, մեծն արդեն ութ տարեկան է, դպրոց է գնում։ Աղջիկը հարս էր եկել Ապարանից, և բոլորը նրան բնութագրում էին որպես հոգատար մոր:  Ամուսինը` Գագիկը գյուղի՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանցից էր:

Ծ-ն ասաց, որ բոլորի համար անհասկանալի է, թե ինչու մշտապես հոգատար մայրը, կինն ու հարսը կարող էր դիմել  հակի թելով կախվելու քայլին: Հատկապես,եթե նկատի ունենանք, որ նախօրեին այդ տանը խնջույք է եղել և բոլորով նշել են կնոջ սկեսրոջ ծննդյան օրը:

«Էդ  մեր համար էլ «շոկ» ա, ընենց բան ա էտի, որ կարող ա ոչ ոք չիմանա, հարևանն էլ չիմանա: Բայց որ լավ, նորմալ ընտանիք, ամուսնուն էլ եմ ճանաչում, նորմալ լավ տղա, ինքը նորմալ մարդ, իր երեխեքին միշտ տանում-բերում էր, ուշադիր, նորմալ ես ոչ մի վատ բան չեմ տեսել»,-ասաց հարևանը:

Թե՛ գյուղապետը, թե՛ մեր զրուցակիցը նշում են, որ ամուսինների, ինչպես նաև ինքնասպանություն գործած կնոջ և սկեսրոջ ու սկեսրայրի միջև  լարված հարաբերություններ ու թշնամանք չի եղել, նաև գյուղի համար սովորական, ոչ շատ լավ, ոչ շատ վատ սոցիալական պայմաններում են ապրել:

«Ռուսաստան գնացող-եկող ընտանիք, մի խոսքով»,-նկատեց ընտանիքի հարևանը:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: Kiss.am (06.02.17)
Դիտումներ: 1015 | Տեգեր: մահվանից, Ես, առաջ, 27-ամյա, կախված, Կինը, հաղորդագրություն, սիրում, քեզ, եմ.Ագարակավանում | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика