menu
person

«Չեմ կարծում, որ միայն պարոն Գրիգորյանը պետք է պատասխան տա». Էդմոն Մարուքյան

 


 

   

«Բանակում կոռուպցիայի ու թալանի մասին շատ է խոսվել, բայց էս դեպքը տարբերվում է»,- անդրադառնալով ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի սկանդալային բացահայումներին, լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Օրենքի ամբողջ խստությամբ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն.... Ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ-ում ունեցել ենք ոստիկանություն, ԱԱԾ, ՊՆ, մարմիններ, որոնք համակարգել են և՛ օգնություն ստանալը, և՛ ուղղորդելն ու բաշխելը, ու ես չեմ կարծում, որ միայն պարոն Գրիգորյանն է, որ պետք է պատասխան տա: Սա ծանրագույն հարված է ՀՀԿ-ին»,- շարունակել է Մարուքյանը: Նա անդրադարձել է նաև իրավական ընթացակարգին. «Վաղն ունենք ԱԺ արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ, ու կարծում եմ՝ այս պահին կառավարությունը կարող է նիստ գումարել ու օրակարգի մեջ հարց ավելացնել՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու: Երկրորդն էլ պատգամավորի ստորագրությամբ արտահերթ նիստ գումարելն է, որը կընդգրկի այդ հարցը»:

Տեղեկացնենք, որ կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: Kiss.am (18.06.18)
Դիտումներ: 333 | Տեգեր: Էդմոն, Միայն, Պարոն, պատասխան, պետք, որ, Գրիգորյանը, կարծում, «Չեմ, տա». | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика