menu
person

Անչափահասը, բռնության գործադրմամբ, երեխաներին ստիպել է մուրացկանությամբ զբաղվել

 


 

   

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բռնության գործադրմամբ երեք երեխայի շահագործման ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչը՝ ծնված 2000թ., համագյուղացի երեք անչափահաս երեխաներին՝ ծնված 2003, 2007 և 2008 թ.թ.,  շահագործելու նպատակով, խաբեությամբ՝ ճոճոնակ նստելու և զվարճանալու պատրվակով, 2016թ. ամռանը Մուսալեռ գյուղից տեղափոխել է «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածք և պահանջել օդանավակայանի ավտոկայանատեղիում գտնվող ավտոմեքենաների վարորդներից մուրացկանությամբ գումար հավաքել ու տալ իրեն: Երեխաները մերժել են, որից հետո 17-ամյա տղան երեխաների նկատմամբ բռնություն է գործադրել՝ ծեծելով, ու ստիպել զբաղվել մուրացկանությամբ, իսկ ինքը որոշակի տարածությունից հսկել է նրանց:  Ընդ որում՝ երեխաներից մեկը տառապել է  «Իզոլացված էպիլեպսիա» հիվանդությամբ։

Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ այդ ընթացքում անչափահաս երեխաները օդանավակայանի տարածքում գտնվող ավտոմեքենաների վարորդներից մուրացկանությամբ ստացել են թղթադրամներ ու մետաղադրամներ, որոնք, 17-ամյա տղայի ցուցումով, կուտակել են նրանցից մեկի մոտ: Շուրջ երկու ժամ գումար մուրալուց հետո երեխաները մոտեցել են 17-ամյա տղային, հանձնել նրան մուրացկանությամբ հավաքված ողջ գումարը: Հավաստիանալու համար, որ նրանց մոտ այլ գումար չի մնացել վերջինս ստուգել է երեխաների գրպանները, որից հետո հավաքված գումարից չնչին մաս տվել է երեխաներին, իսկ մնացածը տնօրինել անձամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 17-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով երկու կամ ավելի երեխաների շահագործումը):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: Kiss.am (30.07.18)
Դիտումներ: 332 | Տեգեր: մուրացկանությամբ, զբաղվել, ստիպել, գործադրմամբ, երեխաներին, Անչափահասը, բռնության | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика