menu
person

25-ամյա կինը հայտնել է, որ իր բաժակում նյութ են լցրել և բռնաբարել

 


 

   

25-ամյա Հերմինե Խ.-ն ՀՀ ոստիկանության «Զվարթնոց»-ի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ Արշակունյաց պողոտայում գտնվող «Ոսկե գավաթ» հյուրանոցային համալիրում Արթուր Ս.-ն ինչ-որ նյութ է լցրել իր և իր մորաքրոջ դստեր՝ Քնար Խ.-ն սուրճի բաժակներում, որից հետո ինքնազգացողությունը վատացել է և Արթուր Ս.–ն, օգտվելով իր անօգնական վիճակից, իր կամքին հակառակ` սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Նախաքննության ընթացքում հերքվել է Արթուր Ս.-ի կողմից Հերմինե Խ.-ին բռնաբարելու հանգամանքը: Այսինքն՝ Հերմինեն հայտնել է այնպիսի հանցագործության մասին, որն ընդհանրապես չի կատարվել: Գիտակցել է, որ իր տրամադրված տեղեկությունը կեղծ է, բայց Արթուրին մեղադրել է ծանր հանցագործություն կատարելու մեջ:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը զղջացել է կատարածի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ, նախկինում դատապարտված չի եղել, և որ նրա խնամքի տակ է գտնվում մինչև 6 տարեկան երեխա:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի գլխավորությամբ, գտել է, որ Հերմինեն կարող է ուղղվել առանց պատիժը կրելու:

Հերմինեի նկատմամբ սահմանվել է 1 տարի 6 ամիս ժամկետով փորձաշրջան,- գրում է Lurer.com-ը:



 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: Kiss.am (25.02.17)
Դիտումներ: 1878 | Տեգեր: 25-ամյա, Են, բաժակում, հայտնել, Կինը, բռնաբարել, իր, լցրել, նյութ, որ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика