Ամուսնու եսասիրությունը անկողնում (18+) l Սեքս
kiss.am l Կայք սիրահարների համար







Kiss ԱՈՒԴԻՈ



ՈՐՈՆՈՒՄ ԿԱՅՔՈՒՄ




Առաջարկում ենք դիտել


ՆՈՐ ՆՅՈՒԹԵՐ

Ավելին >>>


ՀԱՆԳԻՍՏ & ԺԱՄԱՆՑ

Մուտքագրեք Ձեր e-mail-ը



«ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» եթերներ



Մուտքի ձև


Գլխավոր էջ l kiss.am l ՀԱՐՄՈՆԻԱ, ՍԵՐ & ՍԵՔՍ l Սեքս

Ամուսնու եսասիրությունը անկողնում (18+)


 




Ամուսնու եսասիրությունը անկողնում«Ես ամուսնուս ընտրել եմ սիրելով: Սկզբում չէինք կարողանում «պոկվել» իրարից, բայց ժամանակի հետ ավելացան հոգսերն ու հոգնածությունը: Եվ հիմա պարզապես «ամուսնական պարտականություն» եմ կատարում: Դադարել եմ նրան ցանկանալ, թեև ուզում եմ հեշտանք ապրել: Ինչպե՞ս վարվել, ինչպես փոխել իրավիճակը»:

Կարինե, 35 տ. 
 ՊԱՏԱՍԽԱՆ

- Ամեն ինչ պարզ է. Նա ցանկանում է՝ դուք զիջում եք: նա «վերցնում է» ձեր մարմինը, իսկ դուք մտքում ասում եք՝ «Երբ է ամենը վերջանալու…»: Անմիջապես դադարեք այդպես անել: Այդպես դուք ոչնչի չեք հասնի:  Խոսեք ամուսնու հետ, պատմեք ձեր խնդիրների մասին: Ասեք նրան, թե ինչ հիանալի էիք զգում այն ժամանակ, երբ երկուսդ էլ վայելում էիք իրար, ինչքան քնքուշ ու ուշադիր էր նա այն ժամանակ: Ասեք, որ չեք կարող մոռանալ այն երանելի պահերը, երբ հեշտանք էիք ապրում նրա հետ:
Եվ ասել այդ ամենը պետք է ոչ թե անկողնում, այլ ավելի շուտ, որպեսզի նա կարողանա մտածել ու կշռադատել: Բացի այդ՝ մի ասեք դա, երբ նա կարդում է կամ հեռուստացույց դիտում: Տղամարդիկ չեն կարողանում միաժամանակ մի քանի գործողություն կատարել. օր.՝ լսել ձեզ և կարդալ զուգահեռաբար:  Կամ էլ նա ձեր ասածները «ձեռքի հետ», անուշադիր կլսի: Եվ այսպես՝ դուք անկեղծացել եք: Մնում է նրա որոշումը:
Եթե նա առաջվա պես մտածի միայն իր մասին և առանց ձեզ տրամադրելու մոտենա ձեզ, մերժեք նրան: Կամ էլ համբուրվեք, գուրգուրեք, բայց ավելին թույլ մի տվեք:  Մոտ թողեք, երբ դու՛ք հարմար կգտնեք:  Դու՛ք հոգացեք դրա մասին, եթե նա այդքան եսասեր է: Այլապես շուտով կամա թե ակամա կսկսեք ատել ձեր ամուսնուն նրա համար, որ ընդամենը օգտագործում է ձեր մարմինը՝ հաճույք պատճառելով միայն իրեն: Եթե շարունակեք նման անբավարարված վիճակում մնալ պարբերաբար, ապա կարող են առաջանալ մի շարք հիվանդություններ՝ անոթների բորբոքում, միոմա և այլն: Դրանք մշտական գլխացավերն են և ցավը որովայնի շրջանում:

Որոշ կանայք, ովքեր հեշտանք չեն ապրում իրենց ամուսինների հետ, սկսում են փնտրել այն արտամուսնական կապի մեջ կամ էլ սկսում են մի բժշկից մյուս բժշկի մոտ վազել:  Այնպես որ՝ անմիջապես դադարեք դա:
Սակայն, մի կարևոր բան. դուք էլ ձեր հերթին աշխատեք շատ չհոգնել մինչև երեկո: Պարզ ասած՝ էներգիա խնայեք սեքսով զբաղվելու համար:  Բոլոր գործերը մի կողմ… ամենակարևորը ցանկանալն ու հաճույք ստանալն է: Եվ ոչ մի ավելորդ միտք, թե վաղը պետք է առաստաղը մաքրեք կամ բորշ եփեք:


Աղբյուր՝ kiss.am
ՀՂՄԱՆ ՀԱՄԱՐ


Գնահատի՛ր հրապարակումը՝ սեղմելով LIKE,«Կիսվել», սիրելի՛ ընթերցող:

Բաժանորդագրվել kiss.am l ՀԱՐՄՈՆԻԱ, ՍԵՐ & ՍԵՔՍ բաժնի նյութերին:Print Friendly Version of this pagePrint Get a PDF version of this webpagePDF

ԿԻՍՎԵԼ






«Սեքս» բաժնի հարգելի՛ այցելու, միգուցե հետաքրքրի նաև սա...

на русском  In English
kiss.am l ՀԱՐՄՈՆԻԱ, ՍԵՐ & ՍԵՔՍ բաժնի նոր նյութերը... (ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ)




Կարդա՛ ՍԱ,
Համացանցից օգտվիր և աշխատիր գումար

Ցանկանու՞մ եք վճարվել ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՅՔԵՐ ԴԻՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

                                                                                                    

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Մեջբերումներ անելիս կամ արտատպելիս ակտիվ հղումը kiss.am-ին պարտադիր է: Շեշտում ենք` ՀԻՊԵՐ հղում:
Տեսա / ձայնային նյութերը տեղադրված են միայն անհատական դիտման / ունկդրման համար. կոմերցիոն օգտագործումը արգելվում է օրենքով:

erkusov.com l ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ l Գովազդ l ԿապRSS



Яндекс.Метрика

Ստեղծել անվճար կայք с uCoz
Copyright kiss.am © 2014

Գրել խմբագրին