Սեքս - kiss.am l ՀԱՐՄՈՆԻԱ, ՍԵՐ & ՍԵՔՍ - kiss.am l Սիրահարների ուղեցույց
kiss.am l Կայք սիրահարների համար






Kiss ԱՈՒԴԻՈ



ՈՐՈՆՈՒՄ ԿԱՅՔՈՒՄ




Առաջարկում ենք դիտել


ՆՈՐ ՆՅՈՒԹԵՐ

Ավելին >>>


ՀԱՆԳԻՍՏ & ԺԱՄԱՆՑ

Մուտքագրեք Ձեր e-mail-ը



«ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» եթերներ



Մուտքի ձև



 


Հրապարակվել է 22.10.2014 ժ. 12:04   Դիտումներ՝ 2969      
Հավանաբար կհամաձայնեք, որ սեքսը արվեստ է: Որպեսզի ձեր սեռական կյանքը չդառնա միօրինակ ու առօրեական, դուք պետք է իմանաք, թե որոնք են սեքսի գլխավոր «թշնամիները»:
 
 
Սեքսի 7 թշնամիները
 
 
N1. Որքան էլ տարօրինակ է, դա գլուխն է: Ավելի ճիշտ` այն սահմանափակումներն ու պայմանականությունները, որոնցով լցնում ենք այն: Ցանկացած սեքսուալ ֆանտազիա իրավունք ունի կյանքի կոչվելու, եթե այն ընդունելի ու հաճելի է երկու զուգընկերների համար:
 
N2. Ալկոհոլ: Հատկապես եթե այն օգտագործվում է մեծ չափաբաժնով: Պարզվում է` գարեջրի սիրահարների շրջանում շատ են իմպոտենտները:  Մասնագետները բավականին տխուր եզրահանգումների են եկել` կատարելով որոշ ուսումնասիրություններ. նրանք  պարզել են, որ սեռական առումով ամենաանբավարարվածները հարբեցողների կանայք են: Նրանց` իրացում չգտած և կուտակված սեռական էներգիան, դուրս ժայթքելով, վերածվում է նևրոզների:
 
 
   Սեքս

Հրապարակվել է 22.10.2014 ժ. 11:05   Դիտումներ՝ 4258      

Հոլանդացի հետազոտողների մի խումբ բացահայտել է ամենահաճախակի հնչած «անկողնային» բողոքները, որոնք ներկայացրել են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Հարցումներին պատասխանել են տարբեր տարիքի և սոցիալական խավի պատկանող  կանայք: Պետք է նշել, սակայն, որ այստեղ նշված կետերից որևէ մեկը կոնկրետ անձնավորության դեպքում կարող  է  ամենևին «սխալ» չլինել: Հիշե'նք իմաստուն աֆորիզմը` «Ոսկե կանոնն ասում է, որ ոսկի կանոններ չկան»:
 


1. Դու շատ արագ ես «վերջացնում»:

 Կանանց մեծամասնությունը համոզված է, որ սրա պատճառը բացառապես տղամարդկային եսասիրությունն է: Նրանք մտածում են, որ դու կարող էիր դիմանալ ևս մի կես ժամ: Պարզապես չուզեցիր, որովհետև մտածում էիր միայն քո մասին:

 

 

   Սեքս

Հրապարակվել է 27.09.2014 ժ. 20:25   Դիտումներ՝ 1336      

 Մենք գիտենք, թե դուք ինչ էիք անում անցած գիշեր. փաստեր սեքսի մասին (18+)Մարդիկ հետաքրքրասեր են: Նրանք մշտապես հետաքրքրվում են, թե ինչպես են ապրում ուրիշները: Հետաքրքրությունր միշտ չէ, որ բավարարվում է, բայց օգնության են գալիս հետազոտություններն ու վիճակագրությունը:

Մարդիկ առավելագույն թվով սեռական հարաբերություն են ունենում շաբաթ երեկոյան և գիշերը: Ամենաքիչ թվով՝ երկուշաբթի:
Հասկանալի Է: Երկուշաբթին ժողովների, խորհրդակցությունների օր Է և առանց հաշվի առնելու տարիքն ու սեռը, ղեկավարությունը այնպիսի «սեքս» Է կազմակերպում, որ մարդիկ մասնագիտական պարտականություններից բացի ոչինչ չեն հիշում:

 

   Սեքս

Հրապարակվել է 21.09.2014 ժ. 14:07   Դիտումներ՝ 970      

Վստահորեն կարելի է ասել, որ կնոջ մարմինն ամբողջությամբ հանդիսանում է սեքսուալ ցանկությունների սրման աղբյուր, եթե այն շոյում ու գուրգուրում են տղամարդու ձեռքերը:

 

Սիրելու արվեստը. կանանց էրոգեն գոտիներ (18+)


Հենց միայն սիրելիի ձեռքերն իրենց մարմնի վրա զգալը շատ կանանց պատճառում է բավականություն: Այդ զգացմունքն իր գագաթնակետին է հասնում, եթե սիրում ու շոյում են մի քանի հատկապես զգայուն շրջաններ, օրինակ՝ ականջները, այտերը, շուրթերը, պարանոցը, կուրծքը և մեջքը: Եթե ցանկալի տղամարդը շոյում է այդ հատկապես կարևոր շրջանները, ապա կինն ստանում է շատ մեծ հաճույք, անգամ կարող է օրգազմի հասնել:
Բայց ոչինչ չի կարող համեմատվել այն զգացումների ու հաճույքի հետ, որն առաջանում է շուրթերի և լեզվի շոյանքներից:

   Սեքս

Հրապարակվել է 16.09.2014 ժ. 20:45   Դիտումներ՝ 2562      
 
Ամուսնական անհավատարմությունը և դրա դրդապատճառները տղամարդկանց ու կանանց համար
 
Ինչու՞ են դավաճանում ամուսինները
 
Կանանց և տղամարդկանց դրդապատճառները կարող են լինել տարբեր, բայց կարող ենք համոզված լինել, որ առկա են աններդաշնակության խնդիրներ և իրենց ընտրյալները չեն համապատասխանում իրենց սպասելիքներին ու երազանքներին: Կան կանայք, որոնք գիտեն, որ իրենց դավաճանում են և համակերպվում են այդ մտքի հետ, մյուսները շատ վատ են տանում այդ իրադրությունը: Իհարկե անվերջ կարելի է քննադատել այդ հարցում ամուսնուն, բայց միգուցե խնդիրը ձեր, մեջ է և դուք շատ եք նախատում, պահանջում ավելի շատ քան կարող է տալ ամուսինը, հնարավոր է դուք կոնֆլիկտային անձնավորություն եք կամ շատ կաշկանդված եք սեքսում և չեք սիրում հաճելի փորձարարություններ, միգուցե խանդի տեսարաններից ձեր զուգընկերոջ կյանքը նմանվել է դժոխքի:
   Սեքս

Հրապարակվել է 17.08.2014 ժ. 08:19   Դիտումներ՝ 999      

Ահա թե ինչ եզրակացության են հանգել գիտնականները երկարատև ուսումնասիրություններից հետո. սեռական հարաբերության ժամանակ կինը անպայման պետք է օրգազմ ապրի: Հակառակ դեպքում կարող են առաջանալ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են մաստոպատիան կամ միոման:


Սեքսն առանց օրգազմի վնասակար է

Օրգազմի բացակայության դեպքում կնոջ օրգանիզմը ուժեղ սթրեսի է ենթարկվում: Գրգռման ընթացքում բարձրանում է էստրոգենի հորմոնների մակարդակը և արյուն է մատակարարվում սեռական օրգաններին: Իսկ օրգազմի ժամանակ այնտեղ լճացած արյան մաքրում է կատարվում, ինչն օգնում է օրգանիզմում հիվանդածին մանրէների վերացմանը: Օրգազմ չլինելու դեպքում արյան շրջանառությունը այդ մասերում կանգնում է և տարբեր հիվանդությունների առաջացման վտանգ է ստեղծվում:

   Սեքս

Հրապարակվել է 01.08.2014 ժ. 16:46   Դիտումներ՝ 5262      
Նրանք, ովքեր ասում են, թե մինչև չափահաս դառնալը սեռական հարաբերություն ունենալը վտանգավոր է առողջության համար, սխալվում են կամ պարզապես ստում: Բայց, համենայնդեպս, նրանց զգուշավորության մեջ ճշմարտության հատիկ կա: Քննենք հերթականությամբ:
 
 
Տղաների համար ավելի հեշտ է. սեռական առաջին հարաբերությունը նրանց օրգանիզմում փոփոխություններ չի առաջացնում և վնասակար չէ, եթե պատահական սեռական հարաբերության ժամանակ օգտագործեն պահպանակ, հակառակ դեպքում` մեծ է ՁԻԱՀ-ով կամ վեներական հիվանդություններով վարակվելու հավանականությունը: Տարիքն այստեղ կապ չունի: Աղջիկների համար տարբեր հիվանդություններով վարակվելու վտանգից բացի, կա նաև անցանկալի հղիության խնդիրը, որն իր հերթին հղիության արհեստական դադարեցման` աբորտի հարց է առաջացնում` մեծացնելով մանկան և մայրերի մահացության թիվը: 
 
 
 
 
   Սեքս

                                                                                                    

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Մեջբերումներ անելիս կամ արտատպելիս ակտիվ հղումը kiss.am-ին պարտադիր է: Շեշտում ենք` ՀԻՊԵՐ հղում:
Տեսա / ձայնային նյութերը տեղադրված են միայն անհատական դիտման / ունկդրման համար. կոմերցիոն օգտագործումը արգելվում է օրենքով:

erkusov.com l ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ l Գովազդ l ԿապRSS



Яндекс.Метрика

Ստեղծել անվճար կայք с uCoz
Copyright kiss.am © 2014

Գրել խմբագրին