RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » ՀԱՐՄՈՆԻԱ & ՍԵՐ » ԵՐԿՈՒՍՈՎ

Կույսերի և կուսության մասին (մաս 2-րդ)

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   «Կրքերի լեգենդը» գիրք

Հրապարակման 1-ին մասը՝ այստեղ
 
Կույսերի և կուսության մասին (մաս 2-րդ)

Ընթերցողներից ոմանց, թերևս, ծանոթ է հույն գրող Լոնգոսի «Դափնիս և Քլոէ» հովվերգական վեպը: Անմեղ սիրահարների այդ գույգը չգիտե՝ ինչպես բավարարել իրենց այրող տենչը: Նրանք համբուրվում և գրկվում են, գուրգուրում են մեկը մյուսին, պառկում են մարգագետինների վրա՝ միմյանց հպելով մերկացած մարմինները, բայց այդ ամենը միայն ավելի Է թեժացնում իրենց տանջող ցանկությունը: Ապրելով Միջերկրական ծովի կղզիներից մեկում, փարթամ բնության մեջ՝ նրանք դիտում են տնային կենդանիների և գազանների սիրային խաղերը, բայց չգիտեն, թե ինչպես են վարվում մարդ-արարածները: Վերջապես համբերությունը սպառած՝ ՔլոԷն հորդորում է տղային դիմել տեղացի հայտնի Հետերային, որպեսզի այդ թեթևաբարո կինը խորհուրդներով և անմիջական գործողություններով ցույց տա, թե ինչպես պետք է վարվել կնոջ հետ: Դափնիսը, հետևելով սիրածի խորհրդին, գնում է հմուտ պոռնկուհու մոտ և նրա գրկում յուրացնում Վեներայի բերկրալի արվեստը: Այնուհետև, նա վերադառնում է սիրած աղջկա մոտ, և երիտասարդ զույգն արդեն համատեղ կիրառում է անառակ կնոջից ստացած դասերը:

Կան ժողովուրդներ, որոնք յուրովի են լուծում նորահարսի կուսության խնդիրը: Օրինակ՝ Հիբերիայի կելտական ցեղերից մի քանիսում սահմանված էր այսպիսի կարգ. ամուսնության նախօրյակին նորահարսը պետք է պարտադիր ներկայանար տեղի մեհյան և հանձնվեր քրմերից որևէ մեկին: Դա պարտավոր էին անել անխտիր բոլոր ամուսնացողները, այդ թվում և նրանք, ովքեր չէին պահպանել կուսությունը: Այդ սովորույթի շնորհիվ ամուսինները ձերբազատված էին սեփական կանանց բարոյականությանը վերաբերող ամեն տեսակի կասկածներից, քանի որ նրանցից ոչ ոք չէր կարող իմանալ, թե ով է քաղել իր կնոջ կուսության ծաղիկը՝ քրմապե՞տը, որը կատարել է իր ծառայողական պարտականությունը, թե՞ ինչ-որ մի ուրիշ տղամարդ:

Թե որքան հարաբերական ու փոփոխական է կուսության զնահատումն ու արժեքը, երևում է այն բանից, որ ինչ-որ ժողովուրդների մոտ նորահարսի չխախտված կուսությունը ոչ թե պարծանքի և դրվատանքի առարկա է, այլ՝ ճիշտ հակառակը, այն համարվում է ամոթալի և խայտառակող թերություն:

Ինչպես պատմում են իտալական և իսպանական ճանապարհորդները, Հնդկաստանի և Չինաստանի միջև ընկած տարածքներում ապրում են ցեղեր, որ արտասովոր կերպով են ընկալում կուսությունը, եթե ամուսնական առաջին զիշերվա արդյունքում հայտնաբերվում է, որ նորահարսը կույս է, ապա ամուսինն արհամարհանքով և սպառնալիքներով դուրս է անում նրան և հետ է ուղարկում հոր տուն: Պատճառը հետևյալն է. եթե հարսը մինչև այդ կույս է մնացել, ուրեմն նա ծայրաստիճան անհրապույր ու վանող է, ոչ մի տղամարդ չի գայթակղվել նրանով և միայն ամուսնության միջոցով նա կարող էր ձերբազատվել կուսության բեռից: Ուստի, այդ ցեղերի մոտ փեսայի համար պատվաբեր է համարվում, եթե իր կինը մինչև ամուսնության առագաստին հասնելը սիրային կապեր է ունեցել ջոջերի, ճանաչված այրերի հետ, որոնք, այսպես ասած, հեղինակավոր համտեսների դեր են ստանձնել և, կարծես, վավերացրել են կնոջ բարձր որակը: Հետևաբար նորապսակը կարող է խորը գոհունակությամբ և հպարտությամբ հայտարարել. «Իմ կինն արժանացել է գերագույն դատավորի բարձր ուշադրությանը, ապա եղել է քաղաքապետի սիրուհին, բացի դրանից, նրա հետ մի քանի գիշեր է անցկացրել ցեղի ավագ զորավարը, հետո էլ՝ նրա տեղակալը, և բոլորն էլ հիացած են մնացել նրա մարմնից: Ահա ինչպիսի կին ունեմ ես»:

 
Կույսերի և կուսության մասին (մաս 2-րդ)

Սակայն նմանօրինակ բացասական վերաբերմունքը կուսության հանդեպ հազվադեպ բացառություն է: Որոշ ժողովուրդների հասարակական կյանքում անարատ պահպանված կուսությունը դառնում է ակնածանքի և պաշտամունքի առարկա, դրան անգամ ինչ-որ կախարդական, մոգական ազդեցություն են վերագրում: Մեր հայրենակիցները հավատացած էին, որ այն ոգևորությունն ու հաղթական եռանդը, որ ժաննա դը Արկը հաղորդեց ֆրանսիական բանակին, բխում էին նրա անխախտ անմեղությունից: Հին Հռոմում Վեստայի տաճարի սրբազան օջախի անմար կրակի հսկողությունը հանձնարարվում էր վեց քրմուհիների. որոնք կուսակրոնության ուխտ էին անում: Եթե նրանցից որևէ մեկը դրժեր իր երդումը, ապա նրան ամենադաժան պատիժ էր սպասվում, նրան կենդանի թաղում էին փոսի մեջ: Փոխարենը՝ ուխտին հավատարիմ քրմուհիներն օժտված էին մեծագույն արտոնություններով, ինչպես և օրինակ եթե քրմուհին հրապարակում հանդիպեր մահապատժի ենթարկվող հանցագործի. նա իրավունք ուներ նրան ներում շնորհել:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 75հզ.+ բաժանորդ




Հրապարակման պատրաստեց` Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն
Կատեգորիա: ԵՐԿՈՒՍՈՎ | Ավելացրեց: erkusov.com (20.08.14) | Հեղինակ: «Կրքերի լեգենդը» գիրք
Դիտումներ: 7634 | Տեգեր: Սա հետաքրքիր է, կանայք, սեքս | - Վարկանիշ -: 0.0/0