RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Վահանաձև գեղձ. Կարևոր առողջական տեղեկություններ
 


 


   

Ո՞րն է վահանաձեւ գեղձի նշանակությունը: Այն արտադրում է հորմոններ, որոնք խիստ կարեւոր են օրգանիզմի նյութափոխանակման համար: Դրանք տիրոքսին, տրիոդտիրոնին եւ տիրեոկալցիտոնին կոչվող հորմոններն են, որոնց աշխատանքի խանգարումը վտանգավոր է դառնում:

Վահանձեւ գեղձի հորմոնները յոդ են պարունակում, առանց որի օրգանիզմում առաջանում է յոդի պակաս: Այն բնակավայրերում, որտեղ հողի եւ ջրի մեջ կա յոդի պակաս, շատ մարդիկ ունեն վահանաձեւ գեղձի հիվանդություններ՝ էնդոմիկ քարճիկ (зоб), հանգույցներ, ուռուցքներ, որոնք կարող են ազդել մտավոր եւ ֆիզիկական զարգացման վրա:

Պատահում է, որ վահանաձեւ գեղձն ունենա նաեւ հորմոնների քանակի ավելցուկ: Այս հիվանդությունը կոչվում է հիպերտիերոզ (гипертиреоз), որի ժամանակ օրգանիզմը թունավորվում է այդ հորմոններից: Հիվանդները մշտապես բարձր ջերմություն են ունենում, արագանում է սրտի աշխատանքը, բարձրանում է արյան ճնշումը, տառապում են գլխացավերից: Խախտվում է քունը, լինում են թմրած կամ գրգռված վիճակում, բացվում է ախորժակը, կարող է վերջույթների դող սկսվել:

Օրգանիզմում յոդի պակասը կոչվում է հիպոտիրեոզ: Թեեւ մեղավորը միայն հողն ու ջուրը չեն, դա նաեւ տարիքային է: Վիճակագրությունը այսպիսի տվյալներ է բերել. 50 անց յուրաքանչյուր տասներորդ կնոջ օրգանիզմում նկատվում է յոդի պակաս: Բայց վերջին շրջանում, բժիշկները նկատել են, հիպոտիրեոզի «երիտասարդացում»:

Ինչպե՞ս յոդացնենք վահանաձեւ գեղձը: Ամեն օր մենք պետք է ստանանք 150-200մգ յոդ:

Անգամ ձուկ եւ ծովային կաղամբ ուտելով չենք օգնի, քանի որ լիարժեք չափաբաժին ստանալու համար, մեզ անհրաժեշտ է օրական ուտել մեկ կիլոգրամից ոչ պակաս: Այսօր արտադրում են մթերք, որը հագեցված է յոդով, օրինակ՝ հաց, կաթ, յոգուրտներ: Գոյություն ունեն նաեւ յոդ պարունակող դեղամիջոցներ:

Բայց ամենամատչել միջոցը յոդացված աղն է: Եթե սննդի մեջ ավելացնենք այդ աղը, ապա այն կհագեցնի օրգանիզմը յոդով: Բայց յոդացված աղը պիտի պահպանեք երեք ամսից ոչ ավելի, քանի որ յոդը ցնդելու հատկություն ունի:

Այն կանայք, ովքեր հղի են, առավել ուշադիր պետք է լինեն, որպեսզի սնունդը հագեցած լինի յոդով:

Դուք մրսո՞ւմ եք տաք եղանակին: Դժվա՞ր եք տանում շոգը: Շո՞ւտ եք հոգնում  եւ  անընդհատ քնե՞լ եք ուզում: Բողոքո՞ւմ եք վատ տրամադրությունից:

Ամենավատն այն է, որ այս ախտանիշների դեպքում հիվանդները դիմում են ոչ ճիշտ բժշկի: Օրինակ՝ կանայք հաճախ ավելանում են քաշով, մազաթափություն, մարմնի քոր եւ սեռական օրգանների խնդիրներ են ունենում, կարող է երկար տարիներ դիետա պահեն, դիմահարդարների մոտ հաճախեն, այնինչ՝ այդ ամենի պատճառը եղել է վահանաձեւ գեղձի ախտահարումը: Այդ իսկ պատճառով, խորհուրդ ենք տալիս, նման ախտանիշների դեպքում, անպայման դիմել  էնդոկրինոլոգներին:

Վահանձեւ գեղձի ախտահարման դեպքում, սովորաբար բժիշկները նշանակում են սինթետիկ հորմոններ:

Իհարկե, այսօր բժշկությունը ի զորու է օգնել նմանատիպ հիվանդներին, բայց մինչ հիվանդասենյակ հասնելը, եղեք ավելի ուշադիր ձեր օրգանիզմի նկատմամբ: Կանխեք հիվանդության զարգացումը: Պահպանեք Ձեր առողջությունը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 65հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (31.07.18)
Դիտումներ: 1802 | Տեգեր: տեղեկություններ, առողջական, կարևոր, Վահանաձև, գեղձ. | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...
Загрузка...
Загрузка...