RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Թեստ. Ի՞նչ գույնի է Ձեր աուրան
 


 


   EnterTrain

Ասում են, որ յուրաքանչյուր մարդու շուրջ գոյություն ունի իր էներգետիկ ծածկույթը, որը կոչվում է աուրա: Այն տարբերվում է գույնով և տարբեր մարդկանց մոտ կարող է տարբեր լինել: Երեխաները հաճախ են այն տեսնում, սակայն պարզվում է, որ մեծահասակներն էլ հնարավորություն ունեն այն տեսնելու:


Իսկ ինչպես այն տեսնել

Քայլ 1. Կանգնեք միագույն բաց գույնի պատի մոտ, ավելի լավ է՝ սպիտակ: Հագեք ազատ հագուստ: Դիմացը պետք է լինի մեծ հայելի:

Քայլ 2. Կանգնեք լավ լուսավորված տեղում: Աուրան ավելի լավ է նայել ցերեկային լույսի տակ:

Քայլ 3. Կենտրոնացրեք հայացքը: Աշխատեք նայել «ոչ մի տեղ»: Գույները հայտնվում են, երբ հայացքը ոչ մի տեղ գամված չէ:

Քայլ 4. Ջանացեք որսալ անհրաժեշտը: Օգտվեք կողային տեսողությունից:

Քայլ 5. Կենտրոնացեք: Եթե նախորդ տեխնիկան չի օգնում, աչքերը մի թարթեք 30-60 վայրկյան, ապա թարթեք և հայացքը տեղափոխեք մաքուր պատին:

Ի՞նչ են ցույց տալիս աուրայի գույները

 

1. Դեղին

Այս գույնը խելացի, հետևողական, ստեղծագործական պոտենցիալ, կյանքի տրամաբանություն և քննադատական միտք ունեցող մարդու նշան է:

2. Նարնջագույն

Նրանք տաք, բարեսիրտ, բավականին իմպուլսիվ, ազատ և բաց մարդիկ են: Սիրում են իրենց ընտանիքը և շատ հոգատար են:

3. Կարմիր

Վկայում է հոգու տոկունության մասին: Որոշ մարդիկ նրանց պաշտում են, մյուսներն էլ տանել չեն կարողանում: Բնությունից առաջնորդներ են:

4. Երկնագույն

Նրանք հանգիստ, անվրդով և զուսպ մարդիկ են, սակայն մանրամասն նկատում են այն ամենը, ինչ կատարվում է շրջապատում: Ցանկացած իրավիճակում նրանք գիտեն չափը:

5. Կանաչ

Նրանց կողքին մարդիկ լավ են զգում: Այդպիսի մարդկանց վրա կարելի է հույս դնել, նրանք պրագմատիկ են:

6. Մանուշակագույն

Թատերական և դրամատիկ էֆեկտների հակված մարդիկ են: Նրանք շատ զգայուն են, նույնիսկ խոցելի, սակայն ի ծնե դերասաններ են:

7. Ծիածանագույն

Դրանք կրողները ոգեշնչվող բնավորություններ են: Նրանք զգում են այլ մարդկանց հոգու շարժումները:

8. Սև

Նրանց հետ հարկավոր է զգույշ լինել: Այն ցույց է տալիս բացասական, ճնշված հոգեվիճակ: Այդպիսի մարդկանց հարկավոր է շրջապատի աջակցությունը և սերը:

9. Սպիտակ

Դա մաքրության գույն է: Այդպիսի մարդը մաքուր հոգի ունի: Այդ աուրան հայտնվում է փոքրիկ երեխաների և շատ ծեր մարդկանց շուրջը: Իսկ մյուս մարդկանց մոտ այդ գույնը կարելի է դիտել որպես վերևից օրհնություն:





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 70հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (27.06.18) | Հեղինակ: EnterTrain
Դիտումներ: 1108 | Տեգեր: Ի՞նչ, գույնի, աուրան, Թեստ., Ձեր | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...
Загрузка...
Загрузка...