RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Նշաններ, որոնց հաճախ ուշադրություն չենք դարձնում, բայց դրանք լուրջ հիվանդություն կարող են նախանշել
 


 


   Yelaket.am

Ներկայացնում ենք 7 անմեղ ախտանիշ, որոնց հետևում լուրջ հիվանդություններ են թաքնված:

1. Կցկտուր ձեռագիր

Երբ տառերը թղթի վրա ուղիղ և սահուն չեն ստացվում, դա Պարկինսոնի հիվանդության վաղ նշաններից է: Նշաններից է նաև, երբ տառերը փոքրանում և իրար ավելի կիպ են մոտենում:


2. Մաշկի թերություններ

Եթե մաշկը դարձել է ավելի կոշտ և կարծես ավելի հաստ շոշափելիս, հնարավոր է՝ դուք խնդիրներ ունեք արյան ճնշման կամ երիկամների հետ: Չոր, թեփոտ մաշկը կարող է խոսել վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների, վատ սնվելու կամ որոշ աուտոիմունային հիվանդությունների մասին:


3. Հոտ բերանից՝ մրգայինի նման

Այդպիսի հոտ առաջանում է դիաբետի սկզբնական փուլերում: Այդպես մարմինն աշխատում է հանել ավելորդ շաքարն օրգանիզմից:


4. Դժվարանում եք մտավոր խնդիրներ լուծել

Եթե մաթեմատիկան նախկինում ձեզ համար դժվար չի եղել, իսկ հիմա չեք կարողանում առանց հաշվիչի խանութ գնալ, պետք է անհանգստանալ: Դա Ալցգեյմերի հիվանդության վաղ նշաններից է:


5. Ձեզ համար դժվար է սանդուղքով բարձրանալ

Սանդուղքով բարձրանալուց հետո հևոցն անառողջ նշան է, հատկապես եթե մի քանի ամիս առաջ ամեն ինչ նորմալ է եղել: Դա կարող է թոքերի օբստրուկտիվ քրոնիկ հիվանդություն լինել կամ սրտի հետ կապված խնդիրներ:


6. Գլուխն է պտտվում

Գլխապտույտ տարբեր պատճառներով է առաջանում՝ չափազանց կտրուկ եք վեր կացել, ուժասպառ եք եղել, գերլարվել եք, քիչ ջուր եք խմում, կուշտ չեք կերել: Բայց եթե հաճախ եք գլխապտույտ ունենում, պետք է բժշկի գնալ՝ բացառելու համար անեմիան, ներքին ականջի հետ կապված խնդիրները կամ սրտային անբավարարությունը:


7. Անմիզապահություն

Հաճախամիզությունը ևս նորմա չէ: Այն կարող է խոսել շաքարային դիաբետի վաղ փուլի, միզուղիների վարակների, քաղցկեղի կամ շագանակագեղձի հիվանդության մասին:

 




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 65հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (10.03.18) | Հեղինակ: Yelaket.am
Դիտումներ: 2314 | Տեգեր: հաճախ, դարձնում, Ուշադրություն, դրանք, որոնց, չենք, բայց, նշաններ, հիվանդություն, լուրջ | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...
Загрузка...
Загрузка...