RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Նապոլեոն տորթի պատրաստման բաղադրատոմսը
 


 


   


 

 
Գոյություն ունեն «Նապոլեոնի» հազարավոր բաղադրատոմսեր, որոնք բոլորն էլ արժի փորձել: Այս տորթը թխել են տասնամյակներ առաջ, իսկ դրա բաղադրատոմսը հասել է մինչև մեր օրեր: Նշված մթերքներից կստացվի 11-12 բաժին:

Կարագ- 300գր
Ձու- 2 հատ
Ջուր- 150մլ
6% քացախ- 1ճ գդալ կամ 2ճ գդալ լիմոնի հյութ
Աղ- 1/8թ գդալ
Ալյուր- 600-650գր
Կրեմ
Կաթ- 1լ
Շաքարավազ- 400գր
Վանիլին- 2թ գդալ
Ձվի դեղնուց- 8 հատ
Ալյուր- 100գր

Սառը ջրի մեջ քացախ լցնել ու խառնել

Ձուն հարել ու ավելացնել ջրով քացախը

Սառը կարագը մանրացնել

Սեղանին ալյուր լցնել

Ավելացնել կարագը

Ալյուրն ու կարագը կտրատել

Ստացված խմորի կենտրոնը ազատել ու լցնել ձվի խառնուրդը


 


Խմոր հունցել

Ստացված խմորը բաժանել 11-12 մասերի

Դնել սառնարանն ու պահել 1 ժամ

Բոլոր գնդիկները հարթեցնել ու բացել

Ընտրել անհրաժեշտ չափն ու կտրել

Խմորը պատառաքաղով ծակծկել, 7-10 րոպե թխել 180 աստիճանով տաքացած վառարանում: Չթափել ավելացած խմորը


Կրեմի համար եռացնել կաթը

Դեղնուցները խառնել շաքարավազի ու վանիլինի հետ

Ավելացնել ալյուրն ու խառնել

Ավելացնել տաք կաթն ու խառնել

Ստացված խառնուդը ցածր կրակին դնել ու խառնելով եփել


 

 

Սառած կորժը դնել տարայի մեջ

Քսել կրեմը

Դնել հաջորդ կորժն ու կրկին կրեմ քսել: Այս եղանակով հավաքել ամբողջ տորթն ու ամբողջովին կրեմապատել

Խմորի ավելցուկները մանրացնել ու լցնել տորթի վրա

Տորթը սառնարանում պահել 6-8 ժամ: Բարի ախորժակ


 




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 70հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (01.08.17)
Դիտումներ: 1728 | Տեգեր: բաղադրատոմսը, պատրաստման, Նապոլեոն, տորթի | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...
Загрузка...
Загрузка...