RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Լվացք անելու 7 տարածված սխալ, որոնց հետևանքով հագուստն անպիտան է դառնում
 


 


   AdMe.ru



Հագուստի լավ տեսքը պահպանելու համար, առաջին հերթին այն անհրաժեշտ է ճիշտ լվանալ։ 

AdMe.ru-ն ներկայացրել է հաճախակի իրականացվող սխալները, որոնց հետևանքով կարող են անպիտան դառնալ մեր սիրելի իրերը։

1.      Լվացքի փոշու ավելցուկ հանգեցնում է առատ փրփուրի, որը կարող է կեղտը պահել այնպիսի վայրերում, ինչպիսի օձիքն է։ Դրա հետևանքով այնտեղ կարող են բակտերիաներ կուտակվել։

2.      Հագուստի վրա առկա շղթաները նախքան լվացքը հարկավոր է փակել, քանի որ դրանց ատամիկները կարող են վնասել մյուս իրերը։

3.      Լողազգեստների ավտոմատ լվացում։ Լողազգեստները, ինչպես նաև էլաստենից և սպանդեքսից պատրաստված ցանկացած իր խստիվ արգելվում է լվանալ լվացքի մեքենայում։ Միայն սառը ջուր և ձեռքով լվացք։

4.      Եթե լվացքի մեքենայի մեջ եք լվանում բարձերն ու վերմակները, ապա հարկավոր է դրանք երկու անգամ լվանալ, քանի որ բմբուլները կարող են պահել լվացքի միջոցը լվացքի մեքենայի ներսում։

5.      Պետք չէ լվացքի մեքենան խիստ ծանրաբեռնել, քանի որ դրանից պատռվում են իրերն ու անսարք է դառնում լվացքի մեքենան։

6.      Շատ թանկարժեք լվացքի միջոցներ ունեն իրենց ավելի մատչելի տարբերակները։ Օրինակ՝ աղը վերադարձնում է իրերի վառ գույնը, իսկ կավիճն օգնում է ազատվել յուղոտ հետքերից։ Տնտեսական օճառը սպիտակեցնում է և հեռացնում լաքաները։

7. Հարկավոր է ավելի հաճախ լվանալ լվացքի մեքենան և պետք չէ մոռանալ, որ լվացքի փոշու բաժինը լվացքի մեքենաների մեծ մասի դեպքում դուրս է գալիս։ Քանի որ դրա տակ հավաքվում են լվացքի միջոցներ, այն ավելի մանրակրկիտ է հարկավոր մաքրել։  Մի փակեք լվացքի մեքենայի դուռը լվացքի ավարտից հետո, որպեսզի այն հասցնի չորանալ և օդափոխվել։  
 

 







Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 70հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (07.12.16) | Հեղինակ: AdMe.ru
Դիտումներ: 15043 | Տեգեր: որոնց, անպիտան, տարածված, դառնում, սխալ, անելու, հագուստն, հետևանքով, լվացք | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...
Загрузка...
Загрузка...