RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Կանանց անկյուն․ Ո՞ր դեպքում պետք է անհանգստանալ, եթե ձվարանի կիստա է առաջացել
 


 


   

Ոչինչ չէր անհանգստացնում, երբ հանկարծ, պլանային ստւգումից հետո անսպասելի ախտորոշում` ձվարանի կիստա: Ինչի՞ց վախենալ, ի՞նչ սպասել, ինչպե՞ս պայքարել:

Կիստան հեղուկով լի բարորակ ուռուցք է, որը առաջանում է օրգանիզմում, հիմնականում այն հանդիպում է երիտասարդ աղջիկների և մինչև 50 տարեկան կանանց մոտ,- գրում է Mybaby.am-ը:

 Կիստայի “խորամանկությունը” կայանում է նրանում, որ առաջացած այդ բարորակ ուռուցքը շատ դեպքերում ոչմի կերպ չի արտահայտվում և ախտորոշվում է միայն ՈւՁՀ օգնությամբ: Այլ դեպքերում կիստայի մասին կարող են վկայել անսովոր ցավեր որովայնի շրջանում, միզապարկի սեղմում, որովայնի փկվածություն:

Կիստայի առաջացման պատճառները բազմազան են: Դրանք են`ֆոլեկուլների հասունացման խանգարումներ, էնդոկրին խանգարումներ, աբորտ, վահանաձև գեղձի հորմոնների անբավարար քանակ:

Գոյություն ունեն կիստաների տարբեր տեսակներ`ֆոլիկուլյար կիստա, դեղին մարմնի կիստա, էնդոմետրիոդ, մուցինոզ և դերմոիդ կիստաներ:

Առաջին երկուսը դասվում են այսպես կոչված ֆունկցիոնալ կիստաների շարքին: Ֆոլիկուլյարը առաջանում է դաշտանի շրջանում ձվարանների կողմից արտադրված կիստայանման գոյացություններից, որոնք չեն լուծվում ժամանակին: Դեղին մարմնի կիստան առաջանում է այն ժամանակ, երբ դաշտանից հետո ֆոլիկուլը չի լցվում դեղին մարմնի բջիջներով, այլ փոխարենը մեծանում և լցվում է հեղուկով:

Այդպիսի կիստաները վտանգավոր չեն, շատ դեպքերում բուժում չեն պահանջում և 2-3 փուլերից հետո ինքնուրույն անհետանում են կամ բժիշկի կողմից նշանակված հորմոնալ դեղամիջոցների օգնությամբ: Եթե կնոջը անհանգստացնում է թույլ ցավ, որը կարող է առաջանալ որովայնի շրջանում, ապա բժիշկը կնշանակի դեղեր և վիտամիններ (А, Е, В1, В6, К):

Եթե կիստան պահպանվում է 2-3 ամիս և այդ շրջանում աճում է, ապա այն հեռացվում է վիրահատական ճանապարհով: Այսօր կիստաները հեռացնում են լապարասկոպիայի միջոցով, իսկ չափազանց մեծ չափերի դեպքում`լապարատոմիայի:

Կիստաների այլ տեսակները, որոնց բնույթը որոշվում է ՈւՁՀ կամ լապարասկոպիայի միջոցով, անբնական են, նրանք շատ ավելի լուրջ են և կարող են բարդություններ առաջացնել, այս պատճառով դրանք պետք է հնարավորինս շուտ հեռացվեն:

Եթե կիստան ձվարանի վրա ամրանում է ոտքի օգնությամբ, կա վտանգ, որ ոտքը կպտտվի, սեղմելով կիստան սնուցող արյան անոթները: Այս ժամանակ կիստան կարող է մեռնել, փտել, թարախակալել, պայթել և լցվել որովայնի խոռոչ: Այս բարդությունները ուղեկցվում են բարձր ջերմությամբ, որովայնի շրջանի սուր ցավերով, սրտխառենոցով: Այս դեպքում անհրաժեշտ է շտապ բուժօգնություն և վիրահատություն:

Էնդոմետրիոդ կիստաները կարող են անսպասելի պատռվել, ինչը կպահանջի էքստրեմալ վիրահատական միջամտություն:

Ձևափոխված կիստան կարող է հանգեցնել անպտղության: Եվ ևս մի ծանր հետևանք`կիստան կարող է վերածվել չարորակ ուռուցքի: Վերածման ռիսկը ավելի մեծ է հորմոնալ վերակազմավորման ժամանակ, նույնիսկ, երբ կինը հղի է: Որոշելու համար, թե արդյոք կիստան քաղցկեղի գործընթացում է, հնարավոր է միայն գիստոլոգիկ հետազոտությունից հետո, որը, համապատասխանաբար, կատարվում է վիրահատությունից հետո:

Այսպիսով, կնոջ խնդիրը, հատկապես նրա, ով ծրագրում է հղիանալ, պարբերաբար (առնվազն տարեկան երկու անգամ) անցնել հետազոտություն, որը հնարավորինս շուտ կօգնի ախտորոշել ուռուցքը: Վաղ շրջանում կիստայի հեռացումը թույլ կտա նվազագույնս վնասել ձվարանները և պահպանել բոլոր ֆունկցիաները, ինչը հաջողությամբ ստացվում է էնդոսկոպիկ վիրահատության ժամանակակից մեթոդների շնորհիվ: Հղիության պլանավորումը հնարավոր կլինի վիրահատությունից արդեն 2-3 ամիս անց: Անցյալում հեռացրած կիստան ոչ մի վտանգ չի սպառնում հղի կնոջ համար:

Հղի կնոջ մոտ անբնական կիստայի հեռացումը որոշում է բժիշկը, կախված վիճակի բարդությունից: Կիստայի բացասական ազդեցության ռիսկը պտղի վրա շատ բարձր է, սակայն հեռացման վիրահատությունը նույնպես կարող է բացասական ազդել հղիության ընթացքի վրա, նույնիսկ մինչև ընդհատում:




 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 70հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (25.05.17)
Դիտումներ: 6048 | Տեգեր: Ձվարանի, Եթե, անհանգստանալ, դեպքում, անկյուն․, Կանանց, առաջացել, պետք, ո՞ր, կիստա | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...
Загрузка...
Загрузка...