RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ինչպես պատրաստել Սացիվի. բաղադրատոմս
 


 


   liloart.blogspot.am

Այս ճաշատեսակ-ը լիովին իմ իմպրովիզ-ն է ու հիշեցնում է վրացական Սացիվիին, ես այն անվանեցի Ա Լա Սացիվի, քանի որ սացիվիին ավելացրել էի Ջուլիա Չայլդի սոուսի պատրաստման եղանակը: Պատրաստելու համար շատ քիչ ժամանակ է պահանջվում:

Բաղադրություն-ը /2-3հոգու համար/

300գրամ հավի կրծքամիս
1/2 բաժակ ջուր
3 ճաշի գդալ ձեթ
1/8 բաժակ ընկույզ
1 հատիկ սխտոր
1/8 թեյի գդալ սունելի-խմելի
100 գրամ թթվասեր
1թեյի գդալ օսլա
3 ճյուղ սամիթ
աղ և սև պղպեղ


1. Հավի կրծքամիս-ը կտրատել:

2. Թավայի մեջ լցնել ձեթ-ը ու դրեք կրակին: Ավելացրեք հավ-ը, աղ-ն ու պղպեղ-ը ու թողեք կրակին մոտ 10 րոպե, մինչև կարմիր դառնալը:

3. Ավելացրեք կտրատած ընկույզը , սխտորը ու սունելի-խմելին: Այնուհետև ավելացրեք ջուրը ու եփել մոտ 5 րոպե:

4. Ապա թավայի միջի հեղուկ-ը դատարկեք մի փոքրիկ կաթսայի մեջ, ավելացրեք թթվասերն ու օսլա-ն և դրեք թույլ կրակի վրա` անընդհատ խառնելով եփել մինչև եռալն ու մի փոքր թանձրանալ-ը:

5. Պատրաստի սոուսը լցնել եփված հավ-ի վրա, խառնել, ավելացնել կտրատած սամիթը: Կարող եք մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում, խոստովանեմ, որ սառը վիճակում այն ավելի համեղ էր:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

 





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 70հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (09.06.17) | Հեղինակ: liloart.blogspot.am
Դիտումներ: 4082 | Տեգեր: Սացիվի., Ինչպես, պատրաստել, բաղադրատոմս | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...
Загрузка...
Загрузка...