RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Դժվարանու՞մ եք տարբերակել մաքուր կաշին արհեստական փոխարինիչների՞ց․ ահա, թե ինչ պետք է իմանալ
 


 


   

Բոլորին է հայտնի, որ բնական կաշվից պատրաստված իրերն ավելի որակյալ են և երկարակյաց, քան կաշվի փոխարինիչից պատրաստվածները։

Իրական որակյալ կաշին բավականին թանկ է, և դրանից պատրաստված իրերը չեն կարող էժան լինել։ Փոխարինիչը հենց դրա համար էլ ստեղծվել է. այն սինթետիկ նյութ է, որն օժան է, արտաքուստ նման է կաշվին, սակայն չունի նույն որակները,- գրում է 168.am-ը։

Արտադրողները սովորաբար իրենց արտադրանքի վրա նշում են՝ այն պատրաստված է կաշվի՞ց, թե՞ փոխարինիչից։ Սակայն երբ այդ տեղեկությունը բացակայում է, որոշ անբարեխիղճ վաճառողներ հիանալի հնարավորություն են ստանում խաբել և փոխարինիչը վաճառել կաշվի անվան տակ։

Խաբեությունից խուսափելու համար պետք է կարողանալ տարբերել բնական կաշին, որի համար ձեզ կներկայացնենք մի քանի եղանակ։

 

Բնական կաշին կարելի է ստուգել այրելու միջոցով։ Այրեք մի փոքր կտոր (սովորաբար, ցանկացած կաշվե իրի կոմպլեկտի մեջ նման կտոր մտնում է)։ Եթե կաշին բնական է, ապա այն կսկսի դանդաղ ածխանալ՝ կաշվին բնորոշ խանձահոտ արձակելով։ Իսկ եթե արհեստական է, ապա կհալվի՝ սուր սինթետիկ հոտ արձակելով։


Կաշվի իսկությունը ստուգելու համար կարող եք նաև ուսումնասիրել կտրվածքը։ Բնական կաշին երբեք տեքստիլային հիմք չի ունենում, իսկ դրա հակառակ երեսը փափուկ է և շոշափելիս թավիշ է հիշեցնում։ Իսկ արհեստական կաշվի կտրվածքի վրա պարզ երևում են շերտերը՝ տեքստիլ հիմքը և սինթետիկ ծածկույթը։


Իսկական կաշին ճկելուց հետո շատ արագ վերադարձնում է իր նախկին ձևը, դրա համար էլ այն ճկելը ստուգելու փորձված ձևերից մեկն է։ Եթե կաշին արհեստական է, ապա ճկելուց հետո դրա վրա մնում են «կնճիռներ»։ Մինչդեռ իսկական կաշվի վրա դեֆորմացումից հետո հետքեր չեն մնում։


Կաշվի որակը կարելի է ստուգել նաև սովորական ջրի միջոցով։ Բանն այն է, որ իսկական կաշին ներծծում է ջուրը, և դրա գույնը մգանում է։ Մինչդեռ արհեստական կաշվն վրա ջուրը ոչ մի ազդեցություն չի թողնում։ Հեղուկի կաթիլը պարզապես գլորվում է դրա մակերեսի վրայով։


Կաշին ստուգելու յուրօրինակ մեթոդ է պարզ շփումը ձեռքով։ Բնական կաշին շփումից շատ արագ տաքանում է, մինչդեռ սինթետիկը մնում է սառը։ Սակայն այս մեթոդը խիստ սուբյեկտիվ է և կախված է մարդու զգայարաններից։

Ամեն դեպքում, համոզվելու համար, որ ձեզ չեն խաբում, խորհուրդ է տրվում օգտագործել այս բոլոր մեթոդները միասին։




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 70հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (28.05.17)
Դիտումներ: 1497 | Տեգեր: ԻՆՉ, Թե, փոխարինիչների՞ց․, կաշին, տարբերակել, Դժվարանու՞մ, եք, մաքուր, Ահա, արհեստական | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...
Загрузка...
Загрузка...