RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Արդյո՞ք լավ է, երբ երեխան 6 տարեկանում է գնում դպրոց
 


 


   

Այսօր արդեն դպրոց են գնում ոչ թե 7, այլ՝ 6 տարեկանից սկսած: Երեխաների հետ աշխատող մանկավարժներն ու հոգեբանները պնդում են, որ 6 տարեկան երեխան իր վարքով, հետաքրքրություններով, իմացական գործընթացների զարգացման մակարդակով, միևնույնն է, մնում է նախադպրոցական:

«Հնարավոր է, որ երեխան լավ սովորի, յուրացնի ամբողջը, բայց շատ շուտ կհիասթափվի ուսում ստանալուց: Մեկ տարվա տարբերությունն այս տարիքում նկատելի է նույնիսկ արտաքինից: 7 տարեկանները 7-8 սմ-ով բարձրահասակ են 6 տարեկաններից: Իսկ դպրոցներում, ինչպես գիտենք, նստարաններն ու սեղանները նախատեսված են 7 տարեկանների համար: 

Երեխայի մկանային համակարգն այնքան զարգացած չէ, որ այդ անհարմարավետ նստարանների վրա կարողանա երկար ժամանակ ճիշտ պահել մեջքը: Անհրաժեշտ է 15-20 րոպեն մեկ ակտիվ ընդմիջում անել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հիմնադիր-տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:
Մանկավարժների և հոգեբանների կարծիքով` այն երեխաները, ովքեր մեկ տարի ավելի են խաղում, ավելի հեշտ են հարմարվում դպրոցին և ավելի բարձր արդյունավետություն են ցուցաբերում ուսման մեջ: 

Դա չի նշանակում, որ նրանք բոլորն էլ գերազանց են սովորում, բայց ավելի լայն հնարավորություններ են ունենում զարգանալու և դիմանալու դպրոցական կյանքի ընթացքում ծագած տարբեր դժվարություններին:

Աղբյուրը:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 70հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (02.02.17)
Դիտումներ: 6683 | Տեգեր: գնում, Երբ, տարեկանում, երեխան, դպրոց, Լավ, Արդյո՞ք | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...
Загрузка...
Загрузка...