RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Տհաճ հոտ կոշիկներից. ինչպես ազատվել (Video)
 


 


   



 


Գոյություն ունեն մի քանի պարզ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել կոշիկների տհաճ հոտից:

1. Սննդի սոդա: Սոդան «կուլ է տալիս» վատ հոտերը, ինչպես նաև՝ խոնավությունը: Այդ պատճառով այն կարող է դառնալ հրաշալի միջոց՝ տհաճ հոտից ազատվելու համար: Յուրաքանչյուր կոշիկի մեջ մեկ ճաշի գդալ սոդա լցրեք և թողեք ամբողջ գիշեր:

2. Տալկ: Այն ազդում է նույն կերպ, ինչպես սոդան: Այն հավաքում է խոնավությունը, ինչպես նաև՝ տհաճ հոտերը: Այն ևս պետք է լցնել կոշիկի մեջ և թողնել ողջ օրը:

3. Լավանդա և եղեսպակ (շալֆեյ): Եղեսպակի մի քանի տերև և լավանդայի մի քանի բողբոջ դրեք կոշիկների մեջ և դրանք մաքուր օդին դրեք:

4. Նարինջ, կիտրոն կամ գրեյպֆրուտ: Երբեք դեն մի նետեք նարնջի, կիտրոնի և գրեյպֆրուտի կեղևը: Ինչպես նախորդ դեպքերում, կեղևը պարզապես պետք է դնել կոշիկի մեջ և թողնել ողջ գիշեր:

5. Թեյի ծառի եթերային յուղ: Այն կարելի է ձեռք բերել դեղատներում և կոսմետիկայի խանութներում: Կոշիկներից տհաճ հոտերը հեռացնելու համար դրա մի կաթիլ լցրեք դրանց մեջ շաբաթվա ընթացքում երկու անգամ:

6. Հասկանում ենք տհաճ հոտի առաջացման պատճառը: Բոլորին հայտնի է, որ ոտքերի տհաճ հոտն առաջանում է ոտքերի քրտնելու պատճառով: Բայց դուք հավանաբար նկատել եք, որ մի կոշիկ ավելի սուր տհաճ հոտ է ունենում, իսկ մյուսի դեպքում տհաճ հոտը գրեթե բացակայում է: Նշանակում է՝ խնդիրը կոշիկի ներդիրն է: Դրանցից մեկն ավելի շատ է կլանում տհաճ հոտը, մյուսը՝ քիչ: Եթե դուք նկատում եք, որ դժվար է ազատվել որևէ կոշիկի տհաճ հոտից, ապա փորձեք ներդիրն ավելի հաճախ փոխել:

7. Ինչպես ապահովել ոտքերի պատշաճ հիգենա:

Աշխատեք ողջ օրը չշրջել փակ կոշիկներով:
Տուն հասնելուն պես հանեք կոշիկները:
Պետք է պարբերաբար մաքրել կոշիկները:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 70հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (16.03.18)
Դիտումներ: 674 | Տեգեր: (Video), Ինչպես, կոշիկներից., տհաճ, հոտ, ազատվել | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...
Загрузка...
Загрузка...