RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Ինչու՞ ես դու երբեմն ավելորդ փող ծախսում...
 


 


   

Ջորջ Կառլինը մի առիթով ասել է. «Փորձել երջանկանալ հարստություն կուտակելով` նույնն է, ինչ հագեցնել քաղցը՝ մարմնի վրա սենդվիչներ դնելով»:

Շատ կազմակերպություններ պնդում են, որ այս ամենը մեզ համար չափազանց կարևոր է և անհրաժեշտ է, սակայն իրականում այդպես չէ:

Անձնական ծախսեր. Ինքներդ ձեզ երջանկացնելու լավագույն միջոցներից մեկն ավելորդ իրերից ազատվելն է

Բրենդային հագուստ. Այսօր որևէ մեկին չենք զարմացնի հայտնի բրենդային հագուստով, դրան գումարած, գրպանի փողն է զգալիորեն պակասում: Ի դեպ, սխալ է պնդումը, թե բրենդային հագուստն ամենալավն է.միշտ չէ, որ կտորի որակը համապատասխանում է տվյալ բրենդի մասին պատմվող բոլոր լեգենդներին:

Վճարովի արբանյակային կամ մալուխային հեռուստատեսություն. Նախ մտածեք՝ որքա՞ն հաճախ եք դիտում հեռուստացույց: Այսօր այնքան հեշտ է համացանցում գտնել որևէ կայք կամ ծրագիր, որը հնարավորություն է ընձեռում դիտել տարբեր հետաքրքրությունների և ոճի որակյալ հաղորդումներ: Համաձայնեք, որ մեզ առաջարկվող ալիքների կեսից ավելին պարզապես հիմարություն են:

Վճարովի առցանց խաղեր և բոնուսներ. Նախքան ձեր խաղի հերոսին նոր սուր կամ հագուստ գնելը, մտածեք՝ արդյո՞ք դրանք այդքան անհրաժեշտ են: Մի՞թե դա հենց այն է, ինչ ձեզ հիմա պետք է: Մի պահ կտրվեք խաղից և զանգեք Ձեր հարազատներին: Գուցե նրանք որևէ բանի կարիքն ունեն:

Ծխախոտ. Ծխելն ամենավատ սովորություններից է, որի վրա ծախսվում է բյուջետի զգալի մասը: Անիմաստ է այժմ ձեզ համոզել, որ թողնեք ծխելը, դա, իհարկե, ձեր որոշումն է: Սակայն հավատացեք` կզարմանաք, եթե իմանաք՝ որքան բան կարող էիք ձեզ թույլ տալ ընդամենը 3 ամիս չծխելու հաշվին:

ամբողջական՝ լսիր հոլովակում
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 70հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (10.03.16)
Դիտումներ: 739 | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...
Загрузка...
Загрузка...