RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Այս վիտամինների առկայությունը ձեր օրգանիզմում շատ կարևոր է՝ հատկապես 40 տարեկանից հետո
 


 


   

Վիտամինները շատ կարևոր են մեր ընդհանուր առողջական վիճակի համար։ Դրանք մեզ օգնում են հաղթահարել մի շարք հիվանդություններ, ինչպես նաև կարևոր են մեր օրգանների ճիշտ գործառույթի համար։

Բժիշկ Կրիստին Կիրկպատրիկի խոսքով բոլոր վիտամինների առկայությունը միշտ կարևոր է ցանկացած տարիքում, սակայն հատկապես պետք է լինել ուշադիր 40 տարեկանից հետո։

Բժիշկը բացատրում է, որ այդ տարիքում կյանքի կանոնները պետք է փոխվեն օրգանիզմի փոփոխություններով:

Այդ պատճառով էլ, եթե դուք բոլորել եք 40 տարեկանը, ուշադրություն դարձրեք այս վիտամինների և հանքային նյութերի օգտագործման վրա։

1. Կալցիում

Շատ տարիներ շարունակ մենք մտածել ենք, որ կալցիները օգտակար են միայն ոսկորների ամրացման համար։ Սակայն կալցիի շատ օգտագործումը ոչ թե նվազեցնում է կոտրվածքների հավանականությունըմ, այլ ավելին, հայտնաբերվել է, որ կալցիի չարաշահումը հանգեցնում է ինսուլտի և սրտի կանգի։

Կալցին կարևոր է մկանների ճիշտ շրջանառության, նյարդերի և մկանային համակարգի համար։ Կալցին կարևոր է 40 տարեկանից հետո, սակայն ճիշտ չափաբաժնով։

40 տարեկանից մեծ կանանց համար բավարար է 1000 մգ կալցի օրեկան, մինչդեռ 50 տարեկանից բարձր կանանց համար 1200 մգ։


 

2. Վիտամին B12

Վիտամին B12 պարզապես անհարժեշտ է արյան և ուղեղի ճիշտ աշխատանքի համար։ Թեև երիտասարդները կարող են այն սնուցել սննդի, սակայն ամեն ինչ փոխվում է 40-ից հետո, երբ ստամոքսի թթվայնությունը նվազում է։

Ահա, թե ինչու ավելի լավ է ընդունել  B12 վիտամին 40 տարեկանից հետո։


3. Վիտամին D

Վիտամին D համարվում է ամենապետքական վիտամիններից մեկը մեր օրգանիզմի համար։ Վիտամին D-ի պակասը կապված է առողջական լուրջ խնդիրների հետ։


4. Մագնեզիում

40 տարեկանից հետո արյան բարձր ճնշման հավանականությունը բավականին աճում է և ավելի վատ է լինում ամեն ինչ, եթե դուք ունեք մագնեզիումի պակաս։ Այն կարևոր է մկանների, նյարդերի և սրտի ճիշտ աշխատանքի համար, ինչպես նաև կարող է կարգավորել արյան մեջ շաքարի քանակը։

Սակայն պետք չէ նաև չարաշահել մագնեզիումի օգտագործումը օրեկան 320 գրամից, քանի որ այն կարող է ձեզ մոտ առաջացնել ցավեր, փորլուծություն և սրտխառնոց։




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 70հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (16.02.18)
Դիտումներ: 575 | Տեգեր: կարևոր, Օրգանիզմում, վիտամինների, 40, Է՝, Այս, առկայությունը, շատ, հատկապես, Ձեր | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...
Загрузка...
Загрузка...