RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հայտնիներ

Մեր երեխաներին պետք է բացատրենք, որ «պրեստիժնի» է ոչ թե հանցագործ լինելը, պատերի տակ պպզելը, այլ կրթությունը. Փաշինյան
 


 


   

Մենք մեր դպրոցական երեխաներին պետք է բացատրենք, որ «պրեստիժնի» է ոչ թե հանցագործ լինելը եւ պատերի տակ պպզելը, այլ եթե դու առնվազն երկու օտար լեզու չմացար, դու խնդիր ես ունենալու: Այս մասին, նախօրեին Սանկտ Պետերբուրգում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քո խնդիրն է այսօր երկու օտար լեզու իմանալը, մասնագիտություն ու կրթություն ունենալը: Ավելի քիչ հաց ուտել, այո, մի քիչ նեղվել հագուստից, խնայել ու կրթության վրա ծախսել: Իհարկե, պետությունն էլ պետք է ապահովի, որ այդ կրթությունը հասանելի լինի»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ իրենք անընդհատ այսբերգի երեւացող կողմը տեսնում են ու ճիշտ են անում, բայց պետք է տեսնել նաեւ չերեւացող մասը. «Հիմա մենք այդ երեւացող մասը կտրել ենք, բայց տակը հսկայական բան կա, որ պետք է հետեւողական դրա վրա աշխատենք»,-հայտարարեց ՀՀ վարչապետը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 65հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: erkusov.com (27.07.18)
Դիտումներ: 430 | Տեգեր: որ, բացատրենք, Ոչ, Մեր, հանցագործ, պետք, Թե, լինելը, երեխաներին, «պրեստիժնի» | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...
Загрузка...
Загрузка...