RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Նոստրադամուս. Միջուկային մղձավանջի կանխատեսումը
 


 


   anqunner.do.am

Բարձրատոհմիկ անձինք, նույնիսկ թագավորները մեծ պատիվ էին համարում շփվել և ընկերություն անել Միշել Նոստրադամուսի հետ: Նրան անվանում էին «Աստծու կողմից ընտրված մարգարե»: Եվ դա չափազանցություն չէր: Նա մինչև հիմա եղել ու մնում է առեղծված:
 

Մարգարեությունների գիրքը:

Նոստրադամուսը ծնվել է ֆրանսիական Սան-Ռեմի փոքրիկ քաղաքում: Նրա հայրը նոտար էր, իսկ հետագայում կնքվեց որպես հրեա: Պատանի Նոստրադամուսի ուսուցիչներին հիացնում էր պատանու տաղանդը: Նրա հիշողությունն այնքան ուժեղ էր, որ կարող էր անգամ կրկնել գրքի ամբողջ գլուխներ, որոնք ընդամենը մեկ անգամ էր կարդացել:

Նոստրադամուսը դարձավ բժիշկ և մեծ հաջողություն ունեցավ այդ ասպարեզում: Սակայն նրան սկսեցին կասկածել սատանայի հետ շփվելու և կախարդություններ անելու մեջ: Միշելը ստիպված էր թաքնվել: Նա թաքնվեց ֆրանսիական Սալոնե քաղաքում և այստեղ էլ գրեց իր հայտնի մարգարեությունները:

Նաստրադամուսը մեր օրերի մասին կանխատեսումներ է արել, որոնք այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Կանխատեսել է, որ 2012 թվականին կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմը, որի ընթացքում կկիրառվեն քիմիական և միջուկային զենքեր:

Գրել է, որ պատերազմը կտևի  բավականին երկար, կվերանա մոլորակի կեսը, սակայն մարդկությունը կփրկվի: Ըստ Նոստրադամուսի՝ ամենահզորը կլինի Չինաստանը: ԱՄՆ-ն և ՌԴ-ն կկորցնեն իրենց հզորությունը:

Միջուկային պատերազմից հետո Երկիր մոլորակի շատ բնակավայրեր կվերածվեն անապատների: Կտարածվեն շատ անբուժելի հիվանդություններ:

Ըստ Նոստրադամուսի կանխատեսումների՝ Արևը կսկսի հալչել, Երկրի վրա սով կսկսվի, իսկ 3005 թվ.-ին մարդկությունը կվերանա:

Հենց այդ ժամանակներում Մարս մոլորակը մասերի կբաժանվի: Արդյունքում կխափանվի գրավիտացիոն ուժերի հավասարակշռությունը Արեգակնային համակարգում: Հնարավոր է, որ գիսաստղերից մեկը բախվի Երկրին: Գիտնականները կփորձեն փոխել գիսաստղի ուղղությունը, սակայն դա չի հաջողվի: Գիսաստղը կբախվի Լուսնին, և Երկրի վրա ոչ մի կենդանի շունչ չի մնա:

Նոստրադամուսի վերջին կանխատեսումը վերաբերում էր իր մահվանը, որը ճշգրիտ կերպով կատարվել է: Նա գիտեր իր մահվան օրը և ժամը:

Մեծ մարգարեն իր հարազատներին ասաց. «Դուք ինձ ողջ չեք տեսնի վաղը արևի մայր մտնելուց հետո»: Այդպես էլ պատահեց: Ըստ նրա կտակի՝ Նոստրադամուսի գերեզմանաքարը ուղղահայաց կերպով դրեցին եկեղեցու պատին: Նա չէր ուզում, որ իր գերեզմանաքարի վրայով մարդիկ ացնեին:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 70հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (17.12.16) | Հեղինակ: anqunner.do.am
Դիտումներ: 1157 | Տեգեր: Նոստրադամուս., կանխատեսումը, մղձավանջի, միջուկային | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...
Загрузка...
Загрузка...