RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Morning Consult-ը պարզել է, թե որ գովազդային արտահայտություններն են վանում գնորդներին
 


 


   «ԿՊ»

Morning Consult-ը հարցում է անցկացրել ամերիկացիների շրջանում եւ պարզել, թե որ գովազդային արտահայտություններն են վանում եւ որոնք են, ընդհակառակը, գրավում գնորդներին, հաղորդում է «ԿՊ»-ն:

Ինչպես պարզվել է, ամերիկացի սպառողներն ամենից վատ արձագանքում են «վեգան» եւ դրա ածանցյալ բառերին. հարցվածների 35 տոկոստ նշել է, որ այս խոսքերը նվազեցնում են իրենց հետաքրքրությունն արտադրանքի նկատմամբ: Միայն 17 տոկոսն է խոստովանել, որ ավելի մեծ ոգեւորությամբ են գնում փաթեթավորման վրա հենց այս գրությամբ ապրանքները:

Բացի այդ, վաճառքին վնասող գրությունների ցանկում են հայտնվել այնպիսի բառերը, ինչպիսիք են «դիետիկ», «շաքարավազ» եւ «անյուղ» բառերը: Հարցվածների 20-ից 30 տոկոսը համոզված է, որ դրանք նվազեցնում են գնորդների՝ ապրանքը գնելու ցանկությունը: Ուսումնասիրության հեղինակների կարծիքով՝ այսպիսի արձագանքը պայմանավորված է նրանով, որ դիետիկ արտադրանքը պակաս համեղ է համարվում: Իսկ ահա առավել գրավիչ գնորդները (հարցվածների 70-ից մինչեւ 80 տոկոսը) համարում են «թարմ», «գյուղական», «սննդարար» բառերը:

Բացի այդ, Morning Consult-ի փորձագետները պարզել են, որ ամերիկացիների 82 տոկոսը կես դոլար ավել չի վճարի ապրանքի համար, որի փաթեթավորման վրա գրված է «ոչ մի կենդանի չի տուժել» դրա պատրաստման ժամանակ կամ այն արտադրվել է «առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու»:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 65հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (04.06.18) | Հեղինակ: «ԿՊ»
Դիտումներ: 331 | Տեգեր: գովազդային, Թե, Են, որ, վանում, արտահայտություններն, Consult-ը, morning, պարզել, գնորդներին | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...
Загрузка...
Загрузка...