Փողկապը խոսում է տղամարդու բնավորության մասին

RSS подписка 

Загрузка...

Главная страница » Տղամարդիկ

Փողկապը խոսում է տղամարդու բնավորության մասին  2612

Загрузка...
 
 
 Рубрика: Տղամարդիկ


  Հարցում

Ձեր վերաբերմունքը Քիմ Քարդաշյանին


Կարդալ Top- հոդվածներ



Փողկապը արտահայտում է տղամարդու բնավորությունը, սակայն այն ոչ մի ձևով չի բացահայտում տղամարդուն լիովին... չէ՞ որ պճնանքի այս պարագան տղամարդկանց երբեմն նվիրում են կանայք` թելադրելով բնավորության իրենց նախընտրած գիծը:



Պիսակավոր փողկապ


Այն տղամարդիկ, ովքեր նախընտրում են պտերով, ոլորներով, պիսակներով փողկապներ, նպատակասլաց են և փառասեր. հանդիպելով իրենց երկրորդ կեսին` նրանք նվիրվում են անմնացորդ: Նմանատիպ փողկապներ գերադասում են կրել նրանք, ովքեր ուզում են գրավել շրջապատի ուշադրությունը: Մանր պտերով փողկապները ընտրում են բարեխիղճ աշխատողները և գործի գիտակները:

Գծավոր փողկապ

Տարբեր գծերով փողկապներ նախընտրողները հարաբերություններում հավատարմություն և նվիրվածություն գերադասող տղամարդիկ են: Նրանց համար աշխատանքը վեր է ընտանիքից:
Փողկապի վրայի խիստ գծերը օգնում են տիրոջը արագ կենտրոնանալ. պատահական չէ, որ գծերով փողկապ կրողները հաջողակ գործարարներ են:



Ծաղիկներով փողկապ


Այս փողկապով տղամարդը ռոմանտիկ և բարեհոգի է. ղեկավարվում է զգացմունքներով և ոչ թե բանականությամբ: Նա հակված է ներդաշնակության, և շրջանցում է տհաճությունները:

Նախշերով փողկապ

Վանդակավոր փողկապով տղամարդը հուսալի գործընկեր է, նրան կարելի է և պետք է վստահել. հումորը և երևակայությունը անբաժանելի են նրանից: Գրեթե ոչ մի հանգամանքում նա չի կորցնում հավասարակշռությունը: Ըստ հոգեբանների` հումորի զգացողությամբ, ինքնավստահ տղամարդիկ գերադասում են վառ նախշերով, «ճչացող» պատկերներով փողկապներ:
 

Միագույն փողկապներ

Մոխրագույն և սև փողկապներ ընտրում են «անգույն» տղամարդիկ, ովքեր ամեն ինչում սիրում են կարգ ու կանոն, հետևում են օրենքներին, ամենուր ձգտում են լինել «ճիշտ», ինչով էլ նյարդայնացնում են իրենց զուգընկերուհիներին: Բաց միագույն փողկապները վկայում են ճաշակի բացակայության մասին, իսկ եթե վերնաշապիկը մուգ է փողկապից, ապա կրողը աչքի է ընկնում ագրեսիվությամբ:


Փողկապի կապույտը խորհրդանշում է հուսալիություն, մարդամոտություն, ընկերասիրություն: Վառ կարմիրի գերակշռությունը զուգորդվում է տիրոջ էներգետիկ և խանդավառ բնավորության հետ, ով ձգտում է փառքի: Բաց կանաչը խտացնում է կրողի բարձր պահանջմունքները շրջապատի նկատմամբ: Կանայք, ովքեր ցանկանում են «պարուրվել» ընտանեկան ջերմության մեջ, պետք է ուշադրություն դարձնեն մուգ կանաչ և ձիթապտղագույն փողկապ կրող տղամարդկանց վրա:

777

 

Другие материалы по теме Փողկապը խոսում է տղամարդու բնավորության մասին  թեմայով կարդա ЗДЕСЬ:


  Опрос

Какая зарплата устроит вас для нормальной жизни?



Загрузка...


на армянском  In English


Советуем также...

Поделись с друзьями...


Читайте также...


Կատեգորիա: Տղամարդիկ | Ավելացրեց: Admin (03.08.2013) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 2612 | Տեգեր: ճանաչել տղամարդուն, տղամարդու բնավորությունը, Տղամարդիկ | - Վարկանիշ -: 0.0/0