RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Սաշիկի որդին հանգստանում է իր ընկերուհու հետ․ (լուսանկարներ)
 


 


   info24.am

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։

Ազգային անվտանգության ծառայությունն իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ այն պատկանում է ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին:

Բոլորովին վերջերս թանկարժեք հաճույքների սիրահար Նարեկ Սարգսյանը Գերմանիայում բնակվող Արևիկին է նվիրել 90 հազար դոլար արժողությամբ շքեղ «Մերսեդես», ինչ մասին ևս ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել։

ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո նույն աղջկա նկարները արագ տարածվեցին սոցցանցում, ինչից հետո նա ջնջեց իր ֆեյսբուքյան էջը:

Վերջինս իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է Նարեկ Սարգսյանին օժանդակելու համար:

Նշենք, որ ոչ վաղ անցյալում Նարեկ Սարգսյանը մամուլում բուռն քննարկումների առիթ դարձավ իր հերթական <<գլամուր>> նվերով, որով փորձել էր նվաճել հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանի թոռնուհու սիրտը:

Հիշեցնենք, խոսքը ահռելի չափերի հասնող ծաղկեփնջի մասին է՝ կազմված հազարավոր վարդերից, այն առավոտ կանուխ հայտնվել էր Հյուսիսային պողոտայում՝ աղջկա պատշգամբի տակ՝ վերջինիս ծննդյան օրը, որը համընկել էր Եղեռնի օրվա հետ:

Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում էր ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը,

նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը:

Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել։

Քիչ առաջ համացանցում տեղեկություն ստացվեց այն մասին, որ Նարեկն ու իր ընկերուհին միասին հանգստանում են: Նրանք, ըստ չշտված լուրերի գտնվում են Մարոկոյում։

Լուսանկարները ստորև՝








Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 65հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (03.08.18) | Հեղինակ: info24.am
Դիտումներ: 2469 | Տեգեր: Սաշիկի, հետ․, իր, ընկերուհու, որդին, (լուսանկարներ), հանգստանում | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...
Загрузка...
Загрузка...