RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Ռուսական դավադրությունն՝ ընթացքի մեջ․ Մոսկվան քաղաքական ապաստա՞ն է տվել «Քեթրինի Միհրանին»

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   1in.am

Irakanum.am-ի հավաստի տեղեկություններով` ռուսական կողմը բավարարել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի միջնորդությունը և նրան ՌԴ-ում քաղաքական ապաստան տվել։ Սա նշանակում է, որ հետախուզման մեջ գտնվող Պողոսյանը հայ իրավապահներին չի հանձնվի։ Ավելի վաղ Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին հայտարարել էր, որ «Միհրան Պողոսյանին իր հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»:

Ռուսական դատարանը բավարարել էր Ռուսաստանի Դաշնության դատախազության միջնորդությունը և Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու որոշում էր կայացրել՝ Պողոսյանին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու հարցը քննարկելու նպատակով:

Ավելորդ չէ հիշեցնել, որ Ռուսաստանում Պողոսյանի կալանավորումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվանել էր սենսացիոն։ Իհարկե, այլ երկրի մասին խոսելու պարագայում սենսացիոն կդիտվեր հենց Փաշինյանի այդ հայտարարությունը, քանի որ օրինաչափ է, երբ հանցագործության մեջ մեղադրվող պաշտոնաթող գեներալը ձերբակալվում ու արտահանձնվում է բարեկամ երկիր։ Սակայն Փաշինյանը գիտեր ինչ է ասում․ խոսքը Ռուսաստանի մասին է, որը մագնիսի պես ձգում է հետխորհրդային երկրների բոլոր ավտորիտար, հանցագործ համակարգերի ներկայացուցիչներին։ Ռուսաստանում է ապաստանել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ սեփական երկրում այրուն հեղեղելուց հետո։ Պուտինի վարչակազմը «ատամներով» պահում է Մարտի 1-ի գործով անցնող մեղադրյալներ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, ու Փաշինյանը թերևս կանխատեսում էր, որ կրիմինալ հետագիծ ունեցող գեներալ Միհրան Պողոսյանը, որն ավելի շատ հայտնի է «Քեթրին» Միհրան մականունով, քաղաքական ապաստան կարող է ստանալ Մոսկվայում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 75հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (26.05.19) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 438 | Տեգեր: ապաստա՞ն, «Քեթրինի, դավադրությունն՝, մեջ․, Միհրանին», քաղաքական, ընթացքի, տվել, ռուսական, Մոսկվան | - Վարկանիշ -: 0.0/0