RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Ատում էինք նրան. հորը դաժանաբար սպանած հայ քույրերը պատմել են իրենց ստրկական կյանքի և կրած տանջանքների մասին
 


 


   asekose.am

Մոսկվայի Օստանկինոյի դատարանը երկարաձգել է իրենց հորը սպանած հայ քույրերի կալանքը ևս 72 ժամով: Հանցանքի համար կասկածվում են միջնեկ և ավագ քույրերը՝ 18-ամյա Անգելինան ու 19-ամյա Քրիստինան, իսկ փոքր քույրը՝ 17-ամյա Մարիամը, հնարավոր է՝ խուսափի պատժից, քանի որ չկան փաստեր, որ նա մասնակցել է դանակահարությանը, այնինչ ավելի վաղ հաղորդվում էր, որ դանակի 40 հարվածից 35-ը նա է հասցրել: Աղջիկները քննիչներին նոր մանրամասներ են պատմել դեպքի հետ կապված:

Նրանք խոստովանել են, որ վաղուց են ցանկացել սպանել նրան, սակայն մի քանի օրվա ընթացքում են պլանավորել սպանությունը

«Մենք ատում էինք նրան ու միայն մի բան էինք ուզում, որ նա կորչի կամ երբեք ճանաչած չլինեինք նրան։ Լավ կլիներ, որ նա գնար ու երբեք տուն չվերադառնար»,- պատմել է Անգելինան՝ պնդելով, որ հայրն իրենց ստրուկի պես է վերաբերվել, մշտապես ծեծել է և սպառնացել, որ կսպանի:

Հայրը նաև արգելել է նրանց դպրոց կամ զբոսանքի գնալ: Այս տեղեկությունը հաստատել է աղջիկներից մեկի ընկերուհին:

Պարզվել է նաև, որ տղամարդը միջանցքում օնլայն տեսախցիկ է տեղադրել` աղջիկներին հետևելու համար։ Նրանք վախեցած էին, չէին կարող առանց նրա տեղեկության դուրս գալ կամ մոր հետ շփվել:

Աղջիկների խոսքով՝ իրենց մայրը ոչ թե փախել է, ինչպես պնդում են հարևանները, այլ հայրն է վռնդել նրան տնից:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել օրերս՝ Մոսկվայում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 65հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (01.08.18) | Հեղինակ: asekose.am
Դիտումներ: 2051 | Տեգեր: դաժանաբար, Են, սպանած, էինք, պատմել, Հայ, հորը, նրան., ատում, քույրերը | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...
Загрузка...
Загрузка...