/Լրահոսից - Ահա, թե ում եղբայրն է ժողովրդի վրա նռնակ նետող այս ոստիկանը (ֆոտո) «Ժողովուրդ»" />

 RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Ահա, թե ում եղբայրն է ժողովրդի վրա նռնակ նետող այս ոստիկանը (ֆոտո)

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   «Ժողովուրդ»

 

«Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում կազմակերպված բախումների ժամանակ, որի ընթացքում քրեական տարրերը ոստիկանության աջակցությամբ ծեծուջարդի ենթարկեցին լրագրողներին, ոստիկանության գործող անձանցից մեկը եղել Է ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լյովա Երանոսյանի եղբայր, ՀՀ ՈԶ 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանը։

 

«Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց, որ լուսանկարներում լուսաձայնային նռնակը ձեռքին երևացողը Լեռնիկ Երանոսյանն Է՝ փոխոստիկանապետի եղբայրը։

 

Հիշեցնենք, որ Լյովա Երանոսյանը ՈԶ հրամանատար է դարձել 2012-ին։ Դրանից հետո նա ՈԶ-ում պաշտոնների է նշանակել ինչպես հարազատներին, այնպես էլ ընտանիքի անդամներին։ Նրա դուստրը և որդին՝ Իրինա և Խաչիկ Երանոսյանները, նույնպես ՈԶ պաշտոնյաներ են։ Ոստիկանության զորքերը փաստացի դարձել է Երանոսյանների ընտանեկան կապալը, ինչի համար էլ նրանք գերդաստանով անմոռաց մարտնչում են ՀՀ քաղաքացիների դեմ», գրում է թերթը։




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 75հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (03.08.16) | Հեղինակ: «Ժողովուրդ»
Դիտումներ: 1298 | Տեգեր: ժողովրդի, Թե, Այս, ոստիկանը, եղբայրն, նետող, նռնակ, վրա, Ահա, ում | - Վարկանիշ -: 0.0/0