RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով

Կարելի՞ է տարբերել սերը և կիրքը. թեմայի քննարկում
 


 


   Akumb.am

Ներկայացնում ենք հատված հայ ֆորումցիների քննարկումից նշված թեմայով: Կարծում ենք՝ հիմնական մտքերի այս հավաք ծաղկաքաղը օգտակար կլինի նաև այլ ընթերցողների համար: Գրառումները չեն խմբագրվել և ներկայացված են բնագիր վիճակով: 

Aspara

Կուզեմ լսել ակումբցիների կարծիքները այս հարցի շուրջ, ինչպես տարբերել այս երկու զգացմունքները, մեկը մյուսին չխառնել ու չշփոթել: Սեր ու դրանից հետագայում բխող կիրք, թե՞ կիրք ու նրանից առաջացած սեր:
Սպասում եմ …

Taurus

Առանց կիրք էլ ինչ սեր, բայց հակառակը պատահում ա, հիմա հավես չկա խորանալու, բայց ստուգելու ձև կա: եթե հանդիպել ես մի աղջկա, որը քեզ ձգում ա, ուդու կասկածում ես թե դա ինչ է, ապա գնատուն բացի Playboy-ը ու մի տաս րոպե նայի նկարներին, եթե թողեց այդ աղջկա մասին մտքերը, ուրեմն կիրք է, եթե ոչ , ուրեմն քաշվել ես, սիրահարված ես!

Guest

Կիրքն ու սերը այնքան տարբեր բաներ են, որ շփոտելն ա գրեթե անհնար: Տարբերելու մասին ի՞նչ խոսք: Պատահում ա ամեն ինչ՝ կիրք, սեր, նրանք միասին (ամենալավ տարբերակը) ու կարծում եմ, որ բոլորն էլ միշտ շգում են թե ինչ են նրանք զգում…
Քո մոտ տե՞նց չի, Վարդ:

Apsara

Սերն ու կիրքը իսկապես տարբեր բաներ են, բայց նրանց շփոթելը շատ հեշտ է: 
Սիրո ամենալավ ձևակերպումը դա Սելենեի ստորագրությունն է, հեղինակը Հուսիկն է:
Բայց կարող է չէ լինել սեր առանց կիրք, բայց վելի հաճախ կիրք առանց սեր, որը մարդուն դրդում է անել տարբեր խենթություններ:

Ուրվական

...բայց վելի հաճախ կիրք առանց սեր, որը մարդուն դրդում է անել տարբեր խենթություններ:
Կներեք, իսկ ի՞նչ է կիրքը:

Apsara

Կներեք, իսկ ի՞նչ է կիրքը:
Տիրանալու ցանկություն, կապ չունի տիրանալ մարդուն, առարկային, հագուստին, փողին…

Ուրվական

Տիրանալու ցանկություն, կապ չունի տիրանալ մարդուն, առարկային, հագուստին, փողին…
Լավ, ուրեմն մարդ չի կարող տարբերե՞լ, թե ինքը կիրք է զգում, թե սեր, համենայնդեպս, սիրահարվածություն:think: Անհնար ա:

Apsara

Լավ, ուրեմն մարդ չի կարող տարբերե՞լ, թե ինքը կիրք է զգում, թե սեր, համենայնդեպս, սիրահարվածություն:think: Անհնար ա: Մի քիչ էլ կգրեի, բայց հավես չկա:
Մարդն ինքն իր մեջ կզգա, բայց արդյոք կարող է հասկանալ թե դիմացինը ինչ է զգում իր հանդեպ ՝ կիրք թե սեր… 
հարցը սրանում է, չնայած կան մարդիք, որոնք նույնիսկ իրենց մեջ չեն կարող հասկանալ

Ուրվական

Մարդն ինքն իր մեջ կզգա, բայց արդյոք կարող է հասկանալ թե դիմացինը ինչ է զգում իր հանդեպ ՝ կիրք թե սեր… 
հարցը սրանում է, չնայած կան մարդիք, որոնք նույնիսկ իրենց մեջ չեն կարող հասկանալ
Այ նոր պարզ ա, թե ինչ ես ուզում ասել: Ասեմ, իրոք, շատ հետաքրքիր հարց ա, ու լուրջ: Երևի ինչ-որ ընդհանուր սկզբունքեր չկան, բայց, օրինակ, կոնկրետ դեպքի համար հնարավոր ա կոնկրետ լուծում մտածել: Եթե դիմացինիդ ինչ-որ չափով ճանաչում ես, կարծում եմ, հնարավոր է կողմնորոշվել: Ոչ միանգամից, այլ աստիճանաբար: Էլի եմ ասում, երևի ամեն դեպքի համար պետք ա կոնկրետ մտածել, թե չէ, իրոք շատ դժվար ա:think:

Apsara

Այ նոր պարզ ա, թե ինչ ես ուզում ասել: Ասեմ, իրոք, շատ հետաքրքիր հարց ա, ու լուրջ: Երևի ինչ-որ ընդհանուր սկզբունքեր չկան, բայց, օրինակ, կոնկրետ դեպքի համար հնարավոր ա կոնկրետ լուծում մտածել: Եթե դիմացինիդ ինչ-որ չափով ճանաչում ես, կարծում եմ, հնարավոր է կողմնորոշվել: Ոչ միանգամից, այլ աստիճանաբար: Էլի եմ ասում, երևի ամեն դեպքի համար պետք ա կոնկրետ մտածել, թե չէ, իրոք շատ դժվար ա:think:
Բանը նրանում է, որ հաճախ կիրքը տղներին դրդում է ամեն քայլի տվյալ աղջկան հասնելու համար, նրանք սկսում են հավատացնել, որ սիրում են, որ ուզում են ամուսնանալ, և այլ դատարկ խոսքեր, բայց աղջիկը ինչ-որ ներքին զգացումով զգում է, որ այստեղ սեր չկա, առանց ապացույցների:
Բայց գուցե և սխալվում է, ապա ինչպես տարբերել…

Dvgray

Սեր ու դրանից հետագայում բխող կիրք, թե՞ կիրք ու նրանից առաջացած սեր:
/Կարող է տարօրինակ հնչել, բայց իմ մոտ եղել է մի դեպք՝ ատելություն ու հետո սեր: Առանց երկուստեք կրքի: /
Տարբերել կարելի է, նայելով աչքերին: Եթե սեր ես փնտրում, ապա դրա բացակայությունը կնկատես անմիջապես: Իսկ եթե կիրք ես փնտրում, ապա մի քիչ դժվար դեպք է: Կիրքը կարելի է "խաղալ", եթե դիմացինտ վարպետ է:

Մի խոսքով վստահիր սեփական "ենթագիտակցությանը": Այն երբեք չի խաբում, եթե իհարկե դու ինքտ չես ուզում, որ քեզ նա խաբի, ու լռեցնում ես նրա ձայնը: :)

Hambik

Իմ կարծիքով, սեր է, թե կիրք կարելի է տարբերել հետևյալ ձևով, 
Եթե կարող ես ՝
1. ներել
2. հանդուրժել
3. համբերել 
եթե ոչ բոլոր ապա գոնե համարյա բոլոր հարցերում («համարյա»ն համարվում է 98-99%), ուրեմն սիրում ես, հակառակ դեպքում դա կիրք է (այստեղից էլ կրքի սահմանումը);
Այս ցուցակին կարելի էր նաև ավելացնել՝
4. «թեկուզ ուրիշի հետ, միայն թե երջանիկ լինի»
կետը, բայց դա կարող է մի քիչ իդեալիստական թվալ այն մարդկանց համար, որոնք գտնում են ու հաճախ նույնիսկ համոզիչ ապացույցներ բերում, որ մարդ ԱՄԵՆԻՑ շատ ինքն իրեն է սիրում:

Philosopher

Տարբերել պետք չէ, պետք է ապրել, իսկ ապրելուց հետո արդեն կարիք չի լինի տարբերելու: Կյանքը միասնական հոսք է, ու եթե սկսես տարբերել, կտարբերվես այդ հոսքից:

Էդուարդ_man

Եթե խոսքը վերաբերվում է ինչպես տարբերել սիրում ես նրան թե պարզապես ցանկանում ապա տարբերելը շատ հեշտ է
սիրել կարող ես միայն մեկին դրա հետ նաև ցանկանում ես...
իսկ կիրք կարող ես զգալ մեկից ավելի մարդկանց նկատմաբ ես այդպես եմ կարծում, եթե ցանկանում ես միայն նրան ուրեմն սիրում ես: ok

Ուլուանա

Սկզբնական շրջանում տարբերելը շատերի համար իրոք բարդ է, հատկապես այն դեպքերում, երբ ամեն ինչ հենց կրքից է սկսվում... Սակայն կիրքը, ինչպես ցանկացած բռնկվող բան, որքան էլ ուժեղ լինի, որոշ ժամանակ անց մարում է, գուցե մի դեպքում մի քիչ ուշ, մեկ այլ դեպքում՝ մի քիչ ավելի շուտ, բայց կիրքը հարատև զգացում չէ և վաղ թե ուշ հանդարտվում է։ Այ հենց այդ ժամանակ էլ ամեն ինչ պարզվում է. եթե «տակը» սեր մնաց, ուրեմն սեր է, իսկ եթե կրքի հանգչելուն պես «սերն» էլ գնաց, ուրեմն սեր իրականում չէր էլ եղել, միայն կիրք էր, իսկ կիրքն առանց սիրո ավերիչ ու կործանիչ է, ի տարբերություն սիրո, որն իր բնույթով հակառակը՝ ստեղծող, արարող ու կառուցող է։ :)
Ինչևէ, ցանկության դեպքում, հատկապես արդեն քիչ թե շատ հասուն մարդկանց դեպքում, համոզված եմ, որ կարելի է տարբերել կիրքը սիրուց։ Միայն թե պետք է աշխատել զերծ մնալ ինքնախաբեությունից, ինչը հաճախ մեծ դեր է խաղում այս հարցում. մարդը փորձում է ինքն իրեն համոզել, որ սիրում է, մինչդեռ իրականում դա ընդամենը կիրք է լինում։

Ընդհանուր առմամբ համաձայն եմ dvgray–ի ու Hambik–ի տված մեկնաբանություններին։


Խորհուրդ ենք տալիս դիտել / լսել նաև...

Ինչպե՞ս տարբերել կիրքը սիրուց

 
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 70հզ.+ բաժանորդ




Հրապարակման պատրաստեց` Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (09.08.15) | Հեղինակ: Akumb.am
Դիտումներ: 4086 | Տեգեր: սեր, կլոր սեղան, զրուցարան, սիրո հոգեբանություն, կիրք, քննարկում | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...
Загрузка...
Загрузка...