Ինչպիսին պետք է լինի իսկական կինը ընտանիքում
 
Ընթրիքը պետք է պատրաստ լինի: Դրա մասին պետք է նախապես մտածել, անգամ ընթրիքի նախորդ գիշերը, որպեսզի ուտելիքները համեղ ու բազմապիսի լինեն: Դա միջոց է ամուսնուն ցույց տալու, որ մտածում ու հոգ եք տանում նրա մասին: Տղամարդկանց մեծ մասը տուն գալիս սոված է լինում, և լավ ուտելիքը ջերմ ընդունելության անբաժան մասն է: /Երկուսով - Ինչպիսին պետք է լինի իսկական կինը ընտանիքում " />

 RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով

Ինչպիսին պետք է լինի իսկական կինը ընտանիքում

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   

Կարող եք լսել հոդվածի աուդիոտարբերակը
 

 

Ընթրիքը պետք է պատրաստ լինի: Դրա մասին պետք է նախապես մտածել, անգամ ընթրիքի նախորդ գիշերը, որպեսզի ուտելիքները համեղ ու բազմապիսի լինեն: Դա միջոց է ամուսնուն ցույց տալու, որ մտածում ու հոգ եք տանում նրա մասին: Տղամարդկանց մեծ մասը տուն գալիս սոված է լինում, և լավ ուտելիքը ջերմ ընդունելության անբաժան մասն է:

 

Ինչպիսին պետք է լինի իսկական կինը ընտանիքում

 

  • Պատրաստվեք: 15 րոպե հանգստացեք, որպեսզի թարմ լինեք: Շտկեք դիմահարդարումն ու վարսահարդումը: 
  • Ուրախ ու հետաքրքրվող եղեք: Ծանր օրվանից հետո նրան ոգեշնչում է հարկավոր: Ամուսնուն ոգևորելը ձեր հիմնական պարտականություններից է:
  • Հավաքեք տները: Ամուսնու գալուց առաջ կարգի բերեք տան հիմնական մասը:
  • Հավաքեք երեխաների դասագրքերը, խաղալիքները, ապա սեղանին թարմ սփռոց գցեք:
  • Ցուրտ ամիսներին պետք է ժամանակից շուտ վառեք բուխարին, որպեսզի ամուսինը չմրսի: Ամուսինը կզգա, որ ջերմ հանգրվանի է հասել, ինչը նրան անսահման բավարարվածություն կտա:
  • Պատրաստեք երեխաներին: Լվացեք նրանց ձեռքերն ու երեսները, սանրեք մազերը,Ինչպիսին պետք է լինի իդեալական կինը անհրաժեշտության դեպքում փոխեք հագուստը: 
  • Աշխատեք, որ տանն աղմուկ չլինի. ցանկացած լվացքի մեքենա ու փոշեկուլ պետք է անջատված լինի:
  • Ամուսնուն դիմավորեք դեմքի ուրախ արտահայտությամբ և պարտադիր ժպիտով:
  • Լսեք նրան: Գուցե նրան պատմելու շատ բան ունեք, բայց թողեք, որ ամուսինն առաջինը խոսի:
  • Երեկոն պատկանում է ամուսնուն: Մի բողոքեք, եթե նա ուշ է տուն վերադարձել կամ առանց ձեզ զվարճանքի վայր է գնացել: Հիշեք, որ ամուսինն ապրում է լարվածության և ճնշման աշխարհում, ուստի տանը պետք է հանգստանա, ոչ թե ձեր հանդիմանությունները լսի:
  • Մի՛ դիմավորեք ամուսնուն հանդիմանություններով և խնդիրներով:
  • Մի՛ բողոքեք, եթե ուշ է տուն վերադարձել կամ տանը չի գիշերել: Դա մանրուք է համեմատած նրա հետ, թե ինչ է նա ապրել ողջ օրվա ընթացքում:
  • Ամուսնու կյանքը հարմարավետ դարձրեք: Նրա համար տաք լոգանք կամ հարմար բազկաթոռ պատրաստեք: Նախապես տաք կամ սառն ըմպելիքներ պատրաստեք:
  • Պատրաստեք նրա բարձը, հանեք կոշիկնրը: Խոսեք հանգիստ ու հաճելի ձայնով:
  • Մի՛ պահանջեք նրա արարքների բացատրությունն ու մի կասկածեք նրա արդարության ու ազնվության վրա,- ամփոփում է Liberal-ը: Հիշեք, որ նա տան տերն է, ով միշտ արդար է և ճիշտ: Դուք իրավունք չունեք նրանից բացատրություններ պահանջելու:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 75հզ.+ բաժանորդ




Հրապարակման պատրաստեց` Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (05.05.15)
Դիտումներ: 2412 | Տեգեր: սեռերի հոգեբանություն, Կին-տղամարդ հարաբերություններ, ընտանիք, բազմազան խորհուրդներ կանանց, կանայք | - Վարկանիշ -: 0.0/0